Հայդարաբադի կենտրոնական համալսարան
Հայդարաբադի կենտրոնական համալսարան | |
|---|---|
| Տեսակ | central university? |
| Հիմնադրված է | 1974[1] |
| Ռեկտոր | Ս. Ռանգարաջան |
| Ընդհանուր անձնակազմ | 250 մարդ |
| Անդամակցություն | e-ShodhSindhu[2] և Միջազգային ասոցիացիա համալսարաններում |
| Երկիր | |
| Տեղագրություն | Հայդարաբադ և Ranga Reddy district?[1] |
| Կայք | uohyd.ac.in(անգլ.) և uohyd.ac.in |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
Հայդարաբադի կենտրոնական համալսարան, Հնդկաստան | |
Հայդարաբադի կենտրոնական համալասարան կամ Հայդարաբադի համալասարան (տելուգու՝ హైదరాబాద్ విశ్వవిద్యాలయము), պետական հետազոտական համալսարան, որը տեղակայված է Հնդկաստանի Տելինգանա նահանգի Հայդարաբադ քաղաքում։ Համալսարանի ռեկտորը համարվում է Տելանգանայի նահանգապետ Էկադու Սրինիվասան Լակշմի Նարասիմհանը։
Համալսարանը տեղակայված է Գաչիբաուլի շրջանում՝ զբաղեցնելով մոտավորապես 2300 հեկտար։ Համալսարանական քաղաքը հարուստ է բուսական և կենդանական աշխարհով, նրա տարածքի վրա աճում են ավելի քան 734 բույսեր և բնակվում կաթնասունների 10 տեսակ, սողունների 15 տեսակ և թռչունների 159 տեսակ[3]։ Ստեղծվել է 1974 թվականին՝ 1973 թվականի «Վեց կետերի սահմանումների» շրջանակներում։ Առաջին փոխ-ռեկտորը 1974 թվականից մինչև 1979 թվականը եղել է Բենարասի հինդուական համալսարանի քիմիկոս Գուրբաշհ Սինգհը, իսկ առաջին ռեկտորը՝ Բասապա Դանապա Ջատին[4]։
Համալսարանը հնդկական ամենախոշոր տասը համալսարաններից մեկն է։ 2015 թվականի հունվարին Հայդարաբադի համալսարանը ստացել է Visitor’s Award մրցանակը Հնդկաստանի լավագույն կենտրոնական համալսարանի համար, որը շնորհվում է երկրի նախագահի կողմից[5]։
Կրթական ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ամենից առաջ հետազոտական համալսարան է ասպիրանտների համար։ Այն բոլոր կուրսերի համար իրականացնում է սեփական ընդունելության քննություններ փետրվարի ընթացքում և հարցազրույցներ մայիսին։ Ուսումնական տարին սկսվում է հուլիսի կեսին և ավարտվում մայիսի սկզբին։ Ուսանողների մոտավորապես 90 %-ն ապրում են համալսարանական քաղաքում։ Մագիստրոսական ծրագիրը տևում է 2 տարի, իսկ փիլիսոփայության մագիստրոսի և դոկտորի ծրագրերը՝ 18 ամիս և 5 տարի համապատասխանաբար։ Գնահատականների սանդղակը տասը բալանոց է։ Լավագույն ասպիրանտներն պարգևատրվում են մեդալներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Central University — Department of Higher Education.
- ↑ https://ess.inflibnet.ac.in/member.php
- ↑ Nikhila Henry (2015 թ․ ապրիլի 18). «In a first, University of Hyderabad to have bio-reserve». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «About University of Hyderabad» (անգլերեն). University of Hyderabad. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ R. Ravikanth Reddy (2015 թ․ հունվարի 30). «UoH is India's best Central varsity». The Hindu (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայդարաբադի կենտրոնական համալսարան» հոդվածին։ |
