Հայաստան (թերթ, Փարիզ)
| Հայաստան ֆրանսերեն՝ Haïastan և
Haiastan [1] | |
|---|---|
| Տեսակ | թերթ և առցանց լրագիր |
| Լեզու | հայերեն, ֆրանսերեն և բազմալեզու[1] |
| Հիմնադրվել է | հունվար 1939 |
| Անվանված է | Հայաստան |
| Հրատարակիչ | Նոր սերունդ |
| Երկիր | |
| Հրատարակման վայր | Փարիզ |
| ISSN | 0982-2003 |
| OCLC | 474273427 |
| Կայք | haiastan.org |
«Հայաստան» (ֆրանսերեն՝ Haïastan), թերթ Ֆրանսիայի հայկական համայնքում, ստեղծվել է 1939 թվականի հունարին՝ Հովիկ Եղյազարյանի և Արմիկ Ջամալյանի կողմից, հրատարակիչ՝ «Նոր սերունդ»[2]։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հայաստանը» ստեղծվել է 1939 թվականի հունվարին Հայ Հեղափոխական Դաշնակցության[3] ֆրանսիացի ղեկավարներ՝ Հովիկ Եղիազարյանի և Արմիկ Ջամալյանի նախաձեռնությամբ՝ երիտասարդներին[4] դիմելու նպատակով, ինչի մասին վկայում է թերթի առաջին խմբագրականը՝ «Մեր նպատակը, նոր սերունդն է»[5] վերնագրով։ Հովանավորներից էր՝ Շավարշ Միսաքյան, ով նաև «Հառաջ»[6] օրաթերթի հովանավորն էր։ Թերթն այն ժամանակ ֆրանսալեզու ամսաթերթ էր և ուներ 8 համար մինչև նույն տարվա օգոստոսը, մինչև պատերազմի[7] ավարտը ընդհատվեց հրատարակությունը։ «Հայաստան» թերթի նպատակն է տեղեկացնել ֆրանսահայ երիտասարդներին Հայաստանի քաղաքական, պատմական և մշակութային ասպեկտների մասին և բացատրել «հայական պատճառը»[8]։
Հրատարակությունը վերսկսվեց պատերազմից հետո՝ 1947 թվականի [9] դեկտեմբերին, և ասոցիացիայի ստեղծժումից հետո «Հայստանը» կտակվեց «Նոր Սերունդ» թերթին՝ թերթը դարձնելով կազմակերպության[10] արտահայտման միջոց։ Թերթը հրատարակվել է ասոցիացիայի պատմության ողջ ընթացքում, սակայն ունի հրատարակման տարբեր հաճախականություններ՝ կախված Հայկական[11] հարցի զարգացումներից առաջացած տեղեկատվության և իրազեկման պահանջներից։ «Հայաստանի» խմբագրական գիծը նշանավորվում է սովետականությանը հակադրվելով, Հայաստանի անկախությանը սատարելով և Լեռնային Ղարաբաղի պատերազմի[12] ժամանակ հայկական զինված ուժերին նվիրվածությամբ։ 1970-1980-ական թվականների հայկական ահաբեկչական գործողությունների ժամանակ «Նոր Սերունդը» ձեռնամուխ եղավ Արդարադատության Կոմանդոյի գործողությունները «բացատրելու» արշավին և «Հայաստանի» -ի հանդիպումներում[2]:
Թերթում գրում են սփյուռքահայ որոշ գրողներ, ինչպես օրինակ՝ Զարեհ Րաբունին։
2015 թվականից թերթը գոյություն ունի միայն թվային տարբերակով, թղթային տարբերակը հրատարակվում է տարին մեկ անգամ՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0982-2003
- ↑ 2,0 2,1 Anahide Ter Minassian, 1995
- ↑ «Haïastan». webaram.com (ֆրանսերեն).
- ↑ «Le Journal Haïastan». norseround.com (ֆրանսերեն).
- ↑ {{{վերնագիր}}}. — P. 1. — P. 1.
- ↑ «Haïastan». webaram.com (ֆրանսերեն).
- ↑ «Haïastan». webaram.com (ֆրանսերեն).
- ↑ «Haïastan». webaram.com (ֆրանսերեն).
- ↑ Cyril le Tallec, 2003, էջ 130-132
- ↑ «Le Journal Haïastan». norseround.com (ֆրանսերեն).
- ↑ «Le Journal Haïastan». norseround.com (ֆրանսերեն).
- ↑ «Le Journal Haïastan». norseround.com (ֆրանսերեն).