Հայաստանի բահայի համայնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանրային Քննարկումներ

Հայաստանում Բահայի համայնքը ծագել է դեռ Բահաուլլայի օրոք`19-րդ դարում, երբ Հայաստանը մտնում էր Ռուսական կայսրության կազմի մեջ։ 1889թ. ռուսաստանյան դատարանը պատմության մեջ առաջին անգամ ճանաչել է Բահայի հավատի անկախ բնույթը` որպես ինքնուրույն կրոնի և հանդես է եկել որպես դրա հետևորդների պաշտպան։ Այդ տարիների Հայաստանի համայնքները ունեին նաև կառավարման վարչական մարմին` բահայիների Ազգային Հոգևոր Ժողովը, որի իրավասությունները տարածվում էին նաև Անդրկովկասի բահայիների վրա։ Այդ ժողովը գործել է մինչև 1938թ., որից հետո լուծարվել է Սովետական իշխանության պահանջով։ Սովետական միության փլուզումից հետո` ժողովրդավարության առաջին տարիներին, համայնքն առաջին անգամ պաշտոնապես գրանցվել է որպես «Երևանի Բահայիների համայնք»։

Բահայի ընտանիք

1996 թ-ից սկսած Հայաստանի բահայի համայնքը[1] անցկացնում է  դասընթացներ և կոնֆերանսներ, ամառային և ձմեռային դպրոցներ, որտեղ առաջարկում են խորհուրդներ, թե ինչպես դժվարություններ առաջանալու դեպքում ամրապնդել ընտանեկան կյանքը։

2013 թ-ից սկսած համայնքը սկսեց պարբերաբար աշխատել երիտասարդների հետ, ովքեր ցանկանում էին ներդրում ունենալ Հայաստանի զարգացման մեջ[2]։

2015 թ-ից սկսած Հայաստանի բահայի համայնքը մասնակցոմ է «Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի»  կազմակերպած դիսկուրսներում, որտեղ քննարկվում են Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների և կանանց  իրավունքների պաշտպանության հարցերը։ 2018 թ-ից սկսած հաճախակի հանդիպումներ են կազմակերպվում լրատվամիջոցների ներկայացուցիչների և կառավարության որոշ անդամների հետ[3]։

Բաբի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում

2016 թ-ի հուլիսին կազմակերպվել է առաջին խմբակային ուխտագնացությունը բահայի սուրբ վայրեր[4][5][6]։

2017 թ-ին Բահայի հավատքի հիմնադիր Մարգարե Բահաուլլայի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ  համայնքը կազմակերպեց մի շարք միջոցառումներ Երևանում, Աշտարակում և Արմավիրում։ Նմանատիպ միջոցառումներ կազմակերպվեցին նաև 2019 թ-ին` մեկ այլ մարգարե Բաբի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ։

2021 թ-ի նոյեմբերից կազմակերպվում է միջոցառումների շարք` նվիրված Աբդուլ-Բահայի  մահվան 200-ամյակին, ով բահայիների համար համարվում է

կատարյալ օրինակ։

Տես նաև՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահայի

Բաբի տաճարը Հայֆայում

Շողի Էֆֆենդի

Աբդուլ-Բահա

Բահաուլլա

Բահայի տաճարներ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիլիամ Ս. Հեթչեր, Ջ. Դուգլաս Մարտին - Նոր համաշխարհային կրոն
  • Юлий Аркадьевич Иоаннесян - Вера бахаи
  • Peter Smit - An Introduction to the Baha'i Faith
  • Bahá'u'lláh and the New Era — Esslemont — View on the new Baha’i Reference Library
  • Bahíyyih Khánum — Bahá'í World Centre
  • The Dawn Breakers — Nabil

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բահայի հայ համայնքի պաշտոնական ինտերնետային կայք». bahai.am/ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. «The Institute for Studies in Global Prosperity (ISGP)». www.globalprosperity.org. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. «| EPF». epfarmenia.am. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. «Bahai-Religion». Religion in Geschichte und Gegenwart. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. Մենք որդիներն ենք բահայի/We are the people of Bahá, Վերցված է 2021-12-29-ին
  6. «BahaiTeachings.org - Personal perspectives inspired by Baha'i teachings». BahaiTeachings.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.