Հայաստանի Առաջին Հանրապետության պետական տոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Առաջին Հանրապետության պետական տոներ, հաստատվել է 1919 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության կողմից։

Տոների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության կողմից 1919թվականի հունվարի որոշումով պետական տոներ էին սահմանվել հունվարի 1-ը, հունվարի 6-ը, փետրվարի 14-ը, մայիսի 26-ը, մայիսի 1-ը,մարտի 12-ը, Բարեկենդանը, Զատիկը, Լուսավորչի մուտն ի Վիրապ, Համբարձումը[1]։

Հունվարի 1, Ամանոր

(Կաղանդ, Նոր տարի), տոնը նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում,ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։

Հունվարի 6, Քրիստոսի Ծնունդ և Մկրտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիսուսի մկրտությունը տոնվում է հունվարի 6-ին`Աստվածածնի տոնին:Հիսուսի մկրտությունն ընդհանուր առմամբ համարվում է որպես նրա ծառայության սկիզբ՝ Հովհաննես Մկրտչի կողմից անմիջապես մկրտվելուց հետո[2]։

Փետրվարի 14 Տյառնընդառաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց եկեղեցին Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։

Մայիսի 26, Վարդանանց տոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնը նվիրված է 451 թվականի մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում զոհված Վարդան զորավարի և նահատակված 1036 հերոսների հիշատակին։ Ազգային և կրոնական ազատագրական պայքարի մասնակիցները իրենց պատվավոր տեղը զբաղեցրեցին Հայ Առաքելական եկեղեցու սրբերի ցանկում՝ ձեռք բերելով «Հայրենիքի սուրբ նահատակներ» հավաքական անվանումը,որոնք հանուն հավատի կռվեցին պարսկական զորքերի դեմ և նահատակվեցին։

Լուսավորչի մուտն ի Վիրապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ Եկեղեցու առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից այս տոնը տարվա մեջ առաջինն է։ Ըստ տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը։ Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների։

Բարեկենդան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։

Զատիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 21-ից հետո մինչև ապրիլի 25-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Համբարձում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։

Թարգմանչաց տոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։

Ռուսական Մեծ հեղափոխության տոն (Մարտի 12)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշվում է Մարտի 12-ին՝ 1917 թվականից սկսած։ Տոնը Հայաստանում տոնվել է մինչև 1990 թվականը։

Հայաստանի Հանրապետության պառլամենտի բացման օր (Օգոստոսի 1)[խմբագրել | խմբագրել կոդը]

1918թ. Հայաստանի անկախացմանը հաջորդեց խորհրդարանի (պառլամենտի) գումարումը, որը ընդունվեց մեծ հանդիսավորությամբ, և հաստատվեց պետական տոն, նշվել մինչև 1920թ. ներառյալ։

Մայիսի 1 (Աշխատավորների միջազգային օր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրությունում Մայիսի 1-ը՝ որպես աշխատավորների համերաշխության միջազգային օր, առաջին անգամ նշվել է 1890 թվականին Վարշավայում, երբ 10 հազար աշխատողներ գործադուլ են արել։

1992 թվականին տոնը վերանվանվել է «Գարնան և աշխատանքի տոն»։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մկրտչյան, Սամվել (2010). Տոներ. Գասպրինտ,.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. Խառատյան, Հրանուշ (2005). Հայ ժողովրդական տոներ. Երևան.