Համո Հարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համո Հարյան
Ծնվել էապրիլի 17, 1930(1930-04-17) (89 տարեկան)
ԾննդավայրՆորաշեն, Արարատի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Համո Հարյան Վիքիդարանում

Համո Հարյան (Համլետ Ավետիսի Հարությունյան, ապրիլի 17, 1930(1930-04-17), Նորաշեն, Արարատի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1969 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համո Հարյանը ծնվել է 1930 թվականի ապրիլի 17-ին Արտաշատի շրջանի Նորաշեն գյուղում: 1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1954 թվականին աշխատել է Երևանի էլեկտրամեքենաշինական գործարանի բազմատպաքանակ թերթում: 1956 թվականից որպես սրբագրիչ աշխատել է «Պիոներ» ամսագրի խմբագրությունում[1][2]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոեմներ, Երևան, Հայպետհրատ, 1957, 32 էջ:
  • Խարույկ, Երևան, Հայպետհրատ, 1961, 24 էջ:
  • Արծվաբերդ, Երևան, Հայպետհրատ, 1964, 24 էջ:
  • Հավլունի թուրը, Երևան, «Հայաստան», 1973, 16 էջ:
  • Մայր հողի կանչը, Երևան, «Սովետական գրող», 1977, 30 էջ:
  • Հարի, հարի խնոցի, Երևան, «Սովետական գրող», 1980, 56 էջ:
  • Չնաշխարհիկը: Հեքիաթներ, զրույցներ, Զանգակ-97, 2003, 104 էջ[3]:
  • Վարք հարանց: Պոեմ, Հայաստան, 2006, 30 էջ[4]:

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեքիաթ Իվան արքայազնի և գորշ գայլի մասին (փոխադրություն Վ. Ժուկովսկուց), Երևան, Հայպետհրատ, 1958, 44 էջ:
  • Չար ու բարի հրի մասին (փոխադրություն Ե. Գրադովից), Երևան, Հայպետհրատ, 1962, 40 էջ:
  • Երկու հեքիաթ (փոխադրություն Ա. Մելուզնիկովից), Երևան, «Հայաստան», 1966, 64 էջ:
  • Տոնածառ (փոխադրություն Ա. Մելուզնիկովից), Երևան, «Հայաստան», 1967, 28 էջ:
  • Ռոլանդի երգը (ֆրանսիական էպոս), Երևան, «Հայաստան», 1972, 196 էջ[5]:
  • Չուկովսկի Կ., Բիբիգոնի արկածները, Երևան, «Հայաստան», 1972, 64 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 231-232:
  2. «Կոհա առցանց քարտարան, Հարյան, Համո Ավետիսի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2019-02-02 
  3. Հարյան Համո Ավետիսի (2003)։ Չնաշխարհիկը: Հեքիաթներ, զրույցներ (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789993026334 
  4. Հարյան Համո (2006)։ Վարք հարանց: Պոեմ (հայերեն)։ Հայաստան։ ISBN 9785540020107 
  5. Ռոլանդի երգը (հայերեն)։ "Hayastan" hratarakchʻutʻyun։ 1972