Համուրպետ լիճ
Համուրպետ լիճ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լիճ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Մուշի մարզ և Գյումգյում |
ԲԾՄ | 2149 մետր |
Խորություն | 21 մետր |
Մակերես | 10,88 կմ² |
![]() | |
![]() |
Համուրպետ լիճ կամ Ակդողան լիճ, հրաբխային լիճ, որը գտնվում է Մուշ նահանգի Վարդո շրջանի սահմաններում։ Լճի անունը հայերեն նշանակում է չորացած ամրոց։ Հանրապետությունից հետո ընդունված օրենքով Արևելյան Անատոլիայում հայկական տեղանունները փոխարինվել են թուրքերենով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ղուկաս Ինճիճյանի՝ այս լեռներում գտնվող Համուրպերտ կամ Համլպերտ ամրոցում մինչև 1760-ական թվականները իշխել է սասունցի բեկերի (մելիքների) տոհմը[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույուկ (Մեծ) Համուրպետ․ ծովի մակարդակից բարձր է 2149 մ, խորությունը՝ 21 մ։ 1088 կմ² տարածք ունեցող լիճը սնվում է աղբյուրների ջրերով և հալված ձյան ջրով։ Բույուկ Համուրպետի ջրերը, որի մակարդակը տարվա ընթացքում առանձնապես չի փոխվում, ձմռանը սառչում են։ Լիճն իր ավելցուկային ջուրը թափում է Իսկենդեր գետ[2]։
Քյուչուք (Փոքր) Համուրպետը գտնվում է Բույուկ Համուրպետ լճից 300 մ հարավ։ Այն ունի 47 մ խորություն[3][4]։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճի հիմնական ձուկը սովորական ծածանն է։ Լճում ապրող հիմնական թռչուններն են բադերը, սագերը և կռունկները[5]։ Լճի շուրջը կան արջեր[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Nişanyan Yeradları». nisanyanmap.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Göller». mus.ktb.gov.tr. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «HAMURPET (AKDOĞAN) GÖLÜ». Kültür Portalı. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «HAMURPET (AKDOĞAN), HAÇLI VE NAZİK GÖLLERİNİN ORNİTOLOJİK POTANSİYELİ VE HABİTAT YAPISININ COĞRAFİ BİLGİ SİSTEMLERİ (CBS) KULLANILARAK MODELLEMESİNİN YAPILMASI» (PDF). T.C. VAN YÜZÜNCÜ YIL ÜNİVERSİTESİ, FEN BİLİMLERİ ENSTİTÜSÜ, BİYOLOJİ ANABİLİM DALI. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Culture portal (tr)
- ↑ News