Համլետ Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համլետ Մարտիրոսյան
Ծնվել էմարտի 20, 1954(1954-03-20) (70 տարեկան)
ԾննդավայրՔաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Արցախ
Մասնագիտությունդերասան, լրագրող և բանասեր
ԱշխատավայրԱրցախի Հանրային Հեռուստառադիոընկերություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀԳՄ և Արցախի գրողների միություն

Համլետ Անդրանիկի Մարտիրոսյան (մարտի 20, 1954(1954-03-20), Քաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արձակագիր, հեռուստալրագրող, դերասան։ Արցախի և Հայաստանի գրողների և ՀՀ թատերական գործիչների միությունների անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 թվականին ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը։
  • 1980-1987 թվականներին աշխատել է Զանգեզուրի (Կապանի) Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես արտիստ, գրական մասի վարիչ։
  • 1992-1994 թվականներին աշխատել է Ստեփանակերտի Վ.Փափազյանի (Մ. Գորկու) անվան պետական դրամատիկական թատրոնում որպես արտիստ, թատերական ստուդիայի տնօրեն, ԼՂՀ Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարանի տնօրեն։
  • 1994 թվականից աշխատում է Արցախի հանրային հեռուստատեսությունում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակային հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995-1997 թվականներին «Գիսաստղ»
  • 1998-2000 թվականներին «Իրիկնաժամ»
  • 2001 թվականից «Ասուպ», «Հավերժի ճամփորդներ», «Գրադարակ», «Կիրակնօրյա կինոդահլիճ»[1]

Հեղինակային գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 թվականին «Ապրում ենք, էլի»
  • 1992 թվականին «Ամառ էր, կիրակի»
  • 1999 թվականին «Թողեք ապրեմ»
  • 2004 թվականին «Դժոխքից եկածին հարցեր չեն տալիս»
  • 2206 թվականին «Հրեշտակին այցելիր գիշերով»
  • 2007 թվականին «Համազարկ՝ հրաժեշտից առաջ»
  • 2012 թվականին «Երկեր» առաջին հատոր
  • 2013 թվականին «Երկեր» երկրորդ հատոր
  • 2016 թվականին «Երկեր» երրորդ հատոր

Ռուսերեն թարգմանվել է նրա «Արևամուտ-ծլլան թախիծ» պատմվածքների ժողովածուն։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 և 2005 թվականներին արժանացել է «Եղիշեի» անվան ամենամյա մրցանակին
  • 2004 և 2010 թվականներին ԼՂՀ գրողների միության «Մուրացանի» անվան մրցանակին

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լրագրողական հանրագիտակ», Գիտախմբագրական խորհուրդ, Ստեփանակերտ, 2012, էջ 195

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.