Համլետ Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համլետ Դավթյան
Ծնվել է1955
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունպատմաբան և հրապարակախոս

Համլետ Կարապետի Դավթյան (1955, Երևան), հայ պատմաբան, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1955 թվականին Երևանում[1]։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը։

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Վրացագիտության հայկական կենտրոնի գիտաշխատող է։

Եղել է մի շարք թերթերի (մասնավորապես՝ առաջին «Երկիր» օրաթերթի) գլխավոր խմբագիր։

Գրել է հրապարակախոսական-քննական ուսումնասիրություններ ու հոդվածներ, որոնք տպագրվել են Հայաստանի և Սփյուռքի մամուլում։

Առավելևս ճանաչվածություն է ձեռք բերել «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գրքի հրատարակությունից հետո[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համլետ Դավթյան, Հայոց պատմական հնարավորությունները VI-VIII դարերում, Երևան, «Նոյյան Տապան», 2010 — 316 էջ։
  • Համլետ Դավթյան, Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը (խմբ. Անահիտ Հակոբյան), Երևան, «Գասպրինտ», 2012 — 440 էջ. — 1000 հատ։
  • Համլետ Դավթյան, Գևորգ Դավթյան, Նո՞ւյնն են արդյոք իբերները, քարթվելները և վրացիները. զուտ վրացական հավակնություններ, Երևան, «ԴԱԼԼ», 2014 — 140 էջ, ISBN 978-9939-821-12-2։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 2015-10-03