Համիդ Ալիմջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համիդ Ալիմջան
Olimjon Hamid.jpg
Ծննդյան անունՀամիդ Ալիմջան Ազիմով
Ծնվել էդեկտեմբերի 12, 1909
ԾննդավայրՋիզակ, Jizzakh Region
Վախճանվել էհուլիսի 3, 1944
Վախճանի վայրՈւզբեկստան Ուզբեկստան, Տաշքենդ, Ուզբեկստան, ԽՍՀՄ
Մասնագիտությունպոետ, դրամատուրգ
ԼեզուՈւզբեկերեն
ԱզգությունՈւզբեկներ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ստեղծագործական շրջան1928—1944
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱմուսինԶուլֆիա

Համիդ Ալիմջան (ուզբ.՝ Hamid Olimjon, դեկտեմբերի 12, 1909 - հուլիսի 3, 1944), ուզբեկ խորհրդային բանաստեղծ։ Ուզբեկական ԽՍՀ ԳԱ թղթ-անդամ (1943)։ ԽՍԿԿ անդամ 1942 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է դեկտեմբերի 12-ին, Ջիզակում։ Առաջին գիրքը՝ «Գարուն», լույս է տեսել 1926 թվականին։ Ալիմջանի տաղանդն առավել ցայտուն դրսևորվել է «Սիմուրղ», «Այգուլ և Բախտիար», «Զայնաբ և Աման» պոեմներում։

Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերցրու զենքը ձեռքդ» բանաստեղծությունների ժողովածուում (1942) և «Ռոքսանայի արցունքները» (1944) պոեմում երգել է խորհրդային մարտիկների սխրանքները։ Գրել է նաև «Մուքաննա» (1942-1943) պատմական դրաման։ Մահացել է հուլիսի 3-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png