Համընդհանուր պաշտպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համընդհանուր պաշտպանություն (այլ կիրառումներ)

Համընդհանուր պաշտպանություն (անգլ.՝ Total defence), ռազմական պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության գաղափարները մեկտեղող և լայնացնող պաշտպանողական քաղաքականություն։ Ընդունված է մի շարք երկրներում, որոնց թվում են, օրինակ՝ Ավստրիան, Դանիան, Ֆինլանդիան[1], Նորվեգիան[2], Ռուսաստանը, Սինգապուրը[3], Շվեդիան[4], Շվեյցարիան, Թայվանը[5][6], Լիտվան[7], և Ուկրաինան։ Գաղափարը ենթադրում է ինչպես պետության, այդպես էլ այդ հասարակության բարձր պատրաստակամությունը՝ պաշտպանել իրենց տարբեր վտանգների և աղետների,՝ պատերազմների, ճգնաժամերի կամ բնական աղետների գոյացման դեպքում։ Համընդհանուր պաշտպանությունը ենթադրում է հասարակության պատերազմներին պատրաստելու բոլոր միջոցառումները։ Այն ենթադրում է, որ պատերազմի կամ արտակարգ իրավիճակի դեպքում հասարակության բոլոր գործառույթները, ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական, ընդգրկվում են պաշտպանողական աշխատանքների մեջ[8]։ Սա նշանակում է, որ ճգնաժամի ընթացքում բոլոր սոցիալական ինստիտուտները, ինչպիսիք են բանակը, ոստիկանությունը, խորհրդարան, կառավարությունը և նրա գործակալությունները, տեղական կառավարման մարմինները, առողջապահության համակարգը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, գործարարները և անհատներրը մոբիլիզացվելու են պետության պաշտպանության համար։

Աշխարհի մակարդակով համընդհանուր պաշտպանության իրականացումը միատեսակ չէ. այն տարբերվում է երկրից երկիր։ Առանձնահատկությունները կարելի է նկատել գաղափարի իրականացման տարրերով։ Անհնար և շատ ռեսուրսատար է հասնել բնակչության համընդհանուր պաշտպանությանը, և այդ պատճառով պետությունները նախապես հաշվարկում են ինչպես հասնել տարբեր ճգնաժամային իրավիճակներին բնակչության առագելագույն պատրաստվածության մակարդակին։ Սովորաբար, պետությունները ընտրում են տվյալ տարածաշրջանի հնարավոր ճգնաժամերին (պատերազմներ, բնականա աղետներ և այլն) դիմակայելու համընդհանուր պաշտպանության որոշ տարրերի կոմբինացիներ։ Համընդհանուր պաշտպանության առավել կարևոր տարրերից են պարտադիր զինվորական ծառայությունը, տարածքային պաշտպանության ուժերը, քաղաքացիական պաշտպանությունը, տնտեսական պաշտպանությունը և հոգեբանական պաշտպանությունը։

Օրինակ, Ֆինլանդիայում գոյություն ունի Համընդհանուր ազգային պաշտպանություն (ֆիններեն՝ kokonaismaanpuolustus) հասկացությունը, որն ընդգրկում է Ֆինլանդիայի անկախության պաշտպանության նպատակով արտաքին վտանգներից քաղաքացիների գոյատևման միջոցները և անվտանգությունը պաշտպանող քաղաքացիական և ռազմական ոլորտների բոլոր միջոցառումները[9]։ Նմանապես, Շվեդիայում գոյություն ունի Համընդհանուր պաշտպանություն (շվեդ.՝ totalförsvaret) հասկացությունը, որն էլ ենթադրում է քաղաքացիական և ռազմական համատեղ պաշտպանություն հասարակական կարևոր ինստիտուտների՝ խորհրդարանի և Գյոթեբորգի նավահանգստի պաշտպանության համար[10]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրաչյա Արզումանյան, Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը, Երևան, «Կողբ կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամ», 2023 — 400 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Szymański, Piotr (2015 թ․ մարտի 20). «The Baltic states' Territorial Defence Forces in the face of hybrid threats». OSW Centre for Eastern Studies (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. «Support and Cooperation: A description of the total defence in Norway» (PDF). Norwegian Ministry of Defence, Norwegian Ministry of Justice and Public Security. 2018 թ․ մայիսի 8. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Fact Sheet: Evolution and History of Total Defence over the past 35 years». www.mindef.gov.sg (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. «The Swedish "Total Defence"». Warsaw Institute. Baltic Monitor (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 15. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. All-out Defense Mobilization Readiness Act
  6. All-Out Defense Education Act
  7. «Lithuanian government approves strategy to prep society for resistance». lrt.lt (անգլերեն). 2022 թ․ հունվարի 26. Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
  8. «Resilience: Planning for Sweden's "Total Defence"». NATO Review. 2018 թ․ ապրիլի 4.
  9. «Puolustusselonteot». Puolustusministeriö.
  10. «Lag (1992:1403) om totalförsvar och höjd beredskap Svensk författningssamling 1992:1992:1403 t.o.m. SFS 2019:880 - Riksdagen». www.riksdagen.se.