Համերֆեստի եկեղեցի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Համերֆեստի եկեղեցի
| |
Տեղադրություն | Համերֆեստ |
---|---|
Երկիր | Նորվեգիա |
Կրոնադավանանք | Լյութերականություն |
Պատմություն | |
Հիմնադիր(ներ) | Նորվեգական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Գործող |
Ճարտարապետ(ներ) | Հանս Մագնուս |
Ճարտարապ. ոճ | Մոդերնիզմ |
Կառուցման սկիզբ | 1961թ. |
Համերֆեստի եկեղեցի (նորվ.՝ Hammerfest kyrkje), գործող լյութերական եկեղեցի Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյի Համերֆեստ կոմունայի համանուն քաղաքում։ Հանդիսանում է Համերֆեստ ձկնորսական քաղաքի այցեքարտ։
Համերֆեստի հին եկեղեցին կառուցվել էր 1620 թվականին և գտնվել է ներկայիս եկեղեցու հարևանությամբ։ Այն ամբողջությամբ այրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ 1944 թվականին գերմանաֆաշիստական ուժերի նահանջի ժամանակ վերջիններս ամբողջությամբ ավերեցին քաղաքը։ Ներկայումս գործող եկեղեցին կառուցվել է 1961 թվականին։
Տաճարը գտնվում է քաղաքի հարավային մուտքի մոտ՝ ափին և համահունչ է տարածքի ռելիեֆին։ Եկեղեցու աշտարակը և գլխավոր մուտքը կառուցված է դեպի քաղաքի կողմը՝ հյուսիս-արևելք, իսկ ժամատունը նայում է դեպի Հյուսիսային ծով։
Եկեղեցու ճարտարապետ Հանս Մագնուսը հայտնի է նաև որպես Բերլեվոգի եկեղեցու հեղինակ։ Այն կառուցված է քարից և բետոնից ժամանակակից մոդերնիզմի ոճով։ Հեղինակը եկեղեցին կառուցելիս ոգեշնչվել է ձկնորսական ավանդական շինություններից։ Ըստ ճարտարապետի՝ այն լավագույնս ներկայացնում է քաղաքի ձկնորսական ավանդույթները։
Եկեղեցու երկար նավը գրեթե հավասարակողմ եռանկյան տեսք ունի։ Վերին մասում ընդգծված է նաև բետոնե սյուները, որոնց վրա հենվում է տանիքը։
Խորանը զարդարված է վիտրաժով, որի վրա պատկերված է Հիսուս Քրիստոսի խաչելության տեսարանը։ Այն պատրաստելու համար Մագնուսից պահանջվեց երկու տարի։ Վիտրաժով են զարդարված նաև կողային ապակիները։ Եկեղեցու պատերին նկարված են նաև Հիսուսի վերջին ընթրիքը ներկայացնող տեսարաններ։
Եկեղեցին ունի 525 անձի տարողունակություն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցու համայնապատկերը
-
Եկեղեցին հյուսիս-արևմուտքից
-
Եկեղեցու խորանը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հյուսիսային Նորվեգիայի և Շպիցբերգի ճարտարապետական ուղեցույթ. Համերֆեստի եկեղեցի: Արխիվացված 2018-03-30 Wayback Machine (նորվեգերեն)
- Նորվեգիայի եկեղեցիների ցանկ՝ Համերֆեստի եկեղեցի: (նորվեգերեն)