Համբստթոն և Սանտա Լաուրա կալիումի սելիտրայի արտադրամասեր
![]() | |
Humberstone and Santa Laura Saltpeter Works* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | Չիլի |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, iii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազան |
Կոորդինատներ | 20°12′21″ հվ. լ. 69°47′39″ ամ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2005 (29-ին նստաշրջան) |
Համար | 1178 |
Վտանգի տակ | 2005–2019 [1] |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Համբստթոն և Սանտա Լաուրա կալիումի սելիտրայի արտադրամասեր, ներկայումս չգործող արտադրամասեր, տեղակայված են Չիլիի հյուսիսում: 2005 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Չիլիում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[2]:
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Համբերսթոնը և Սանտա Լաուրան գտնվում են Իկիկեից 48 կմ արևելք ՝ Ատակամա անապատում՝ Հյուսիսային Չիլիի Տարապակա շրջանում։
Կալիումի սելիտրայի մշակման արտադրամասերից են նաև Չակաբուկոն, Մարիա Ելենան և այն:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1872 թվականին, երբ տարածքը դեռ պատկանում էր Պերուին, Guillermo Wendell Nitrate Extraction Company հանքարդյունաբերական ընկերությունը կազմակերպել է նիտրատի արդյունահանումը Սանտա Լաուրեյ: Նույն թվականին Ջեյմ Թոմաս Հումբերթոնը հիմնադրել է «Peru Nitrate Company» ընկերությունը և կազմակերպել է աշխատանքները Լա Պալմայում: Երկու ձեռնարկություններն արագ թափ են հավաքել: Գործարանների շուրջ ձևավորվել են անգլիական ոճի շենքեր ունեցող քաղաքներ: Այս քաղաքներում պամպայի անբարենպաստ պայմաններում ապրում էին Չիլիի, Պերուի և Բոլիվիայի աշխատողները, որոնք իրենց մեջ ձևավորել էին հատուկ մշակույթ, որն առանձնանում էր իր հարուստ լեզվով, ստեղծագործական ոգով և համերաշխությամբ, սոցիալական արդարության համար պայքարով, որոնք նաև ազդում էին պատմական իրադարձությունների ընթացքի վրա[3]:
Մինչ Լա Պալմանն դառնում էր ամբողջ տարածաշրջանի կալիումի սելիտրայի խոշոր ձեռնարկություններից մեկը, Սանտա Լաուրայում ամեն ինչ ավելի վատ էր արտադրության ցածր մակարդակի պատճառով: 1902 թվականին «Tamarugal Nitrate» ընկերությունը ձեռք բերել է Սանտա Լաուրան: 1913 թվականին Սանտա Լաուրայում արտադրությունը դադարեցվել է նախքան Շենկսի հանքարդյունաբերության ներդրումը, որը բարձրացրել է արտադրության մակարդակը:
Այնուամենայնիվ երկու ընկերություններն էլ սնանկացան 1929-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ՝ գերմանացիների կողմից Ֆրանսիացի Ֆրից Հաբերի և Կարլ Բոշի կողմից ամոնիակի սինթեզի զարգացման շնորհիվ, ինչը հանգեցրել է պարարտանյութերի արդյունաբերական արտադրությանը: 1934 թվականին Երկու գործարաններն էլ ձեռք են բերվել COSATAN- ի կողմից (Compañía Salitrera de Tarapacá y Antofagasta): (COSATAN) ԿՈՍԱՏԱՆ-ը վերանվանվել է Լա Պալմա «Oficina Santiago Humberstone» «Օֆիսինա Սանտյագո Հումբերթոն»՝ ի պատիվ արտադրության հիմնադրի: Ընկերությունը փորձել է ստեղծել բնական նիտրատի մրցակցային արտադրություն՝ արդիականացնելով Հումբերթոնը, ինչը հանգեցրել է նրան, որ 1940 թվականին Համբերսթոնը դարձավ նիտրատի ամենահաջող զարգացումներից մեկը:
1958 թվականին փակվել է COSATAN ընկերությունը, իսկ 1960 աշխատանքը դադարեցվել է երկու գործարաններում: 1970 թվականին քաղաքները անվանվել են «ուրվական քաղաքներ» և դարձել են ազգային հուշարձաններ, որոնք բաց էին զբոսաշրջության համար: 2005 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն դրանք ներառել է Համաշխարհային ժառանգության ցուցակում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The Humberstone and Santa Laura Saltpeter Works site (Chile), removed from the List of World Heritage in Danger»։ UNESCO։ Վերցված է 7 July 2019
- ↑ «21 World Heritage Sites you have probably never heard of»։ Daily Telegraph
- ↑ UNESCO։ «Humberstone and Santa Laura Saltpeter Works» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-06-09-ին։ Վերցված է 30 июня 2009
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Համբստթոն և Սանտա Լաուրա կալիումի սելիտրայի արտադրամասեր կատեգորիայում։ |
|