Համաքցան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ժանգոտված համաքցան
Համաքցան
Համաքցանի շուրթերը
Համաքցան առանց կտրող եզրի

Համաքցան[1], բազմաֆունկցիոնալ փականագործամոնտաժման ձեռքի գործիք, որը նախատեսված է խողովակները և տարբեր ձևերի մանրակները սեղմելու և բռնելու համար[2]։

Համաքցանը, ի տարբերություն տափաշուրթի[3], ունի մեկ կամ երկու զույգ ատամնավոր փորոք՝ գլանաձև մանրակներ բռնելու և պտտելու համար, ինչպես նաև ծրատ՝ և՛ հարթ մասի, և՛ փորոքների վրա։

Համաքցանը, որի բռնակները ծածկված են մեկուսիչով, մեկուսացված գործիք է[4] և կարող է օգտագործվել մինչև 1000 Վ լարման տակ էլեկտրական աշխատանքներ կատարելու համար։ Այլ գործիքները, որոնք չունեն հատուկ մեկուսիչ պատյան, կոչվում են փականագործական գործիքներ։

Համակցված համաքցանների բռնակներից մեկն ավարտվում է պտուտակահանով, իսկ մյուսը՝ հերյունով (դակիչով) կամ խաչաձև պտուտակահանով։ Կան նաև ծալովի համաքցաններ — բազմաֆունկցիոնալ գործիքներ, որոնք ներառում են բազմաթիվ տարբեր գործիքներ։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոքր մանրակների սեղմում մշակման ժամանակ (օգտագործվում է որպես ձեռքի մամլակ
  • Լարերի վրա միակցիչների (սեղմակների) շրջասեղմում հատուկ գործիքի բացակայության դեպքում։
  • Շիկացած առարկաների բռնում (օգտագործվում է որպես հալքանոթային ունելի
  • Ի տարբերություն տարածված կարծիքի, մանեկները պետք չէ պտտել համաքցանով. դրանց նիստերը մեծ հավանականությամբ կփչացվեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան, Զ.Ա. Հացագործյան, Ա.Հ. Դարբինյան, Ն.Գ. Հովումյան, Գ.Հ. Սրվանձտյան - Пассатижи». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  2. «ГОСТ 17438-72 | НАЦИОНАЛЬНЫЕ СТАНДАРТЫ». protect.gost.ru. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  3. «ГОСТ 7236-93 | НАЦИОНАЛЬНЫЕ СТАНДАРТЫ». protect.gost.ru. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  4. Գործիք՝ պատրաստված հաղորդիչ նյութից և ամբողջությամբ կամ մասամբ ծածկված էլեկտրամեկուսիչ նյութով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пассатижи // Товарный словарь / И. А. Пугачёв (главный редактор). — М.: Государственное издательство торговой литературы, 1959. — Т. VI. — Стб. 721