Դակիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետաղական դակիչ
Զյոննեկեն ֆիրմայի պատմական դակիչ
Ժամանակակից դակիչ

Դակիչ, մեխանիկական սարք է նախատեսված թղթի վրա անցքեր բացելու համար։ Սովորաբար դակիչը երկու կլոր անցք է բացում թղթի վրա՝ փաստաթղթերն արագակարում պահպանելու համար, սակայն արտադրվում են նաև դակիչներ, որոնք մեկ անցք են բացում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դակիչի ստեղծողն է գերմանացի Ֆրիդրիխ Զյոննեկենը Բոննից, նա է առաջինը, ով 1886 թվականի նոյեմբերի 14-ին դիմում գրեց արտոնագիր ստանալու համար[1][2]։

Կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցված է երկու կլոր ձողով դանակներից (անհարթ ձևերի եզրերը սահուն կտրող), որոնք ձեռքի սեղմումով իջեցվում են թղթի մակերևույթին։ Դանակի տակ բացվածք կա, որտեղ կուտակվում են կտրտված թղթի կտորները։

Դանակներն ամրացված են բռնակին, որը ծառայում է որպես լծակ (դանակները մոտ են պտտման առանցքին)։ Բռնակի տակ գտնվում է զսպանակը, որը թուղթը կտրելուց հետո սարքը բերում է նախնական դիրքին։

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոյություն ունեն մեկ դանակով դակիչներ, որոնք թույլ են տալիս անցքեր բացել ցանկացած հեռավորության վրա։
  • Ստեղծվել են դակիչներ ձևավոր անցքեր բացելու համար։ Եվրոպայում հայտնի ձևավոր անցքեր անող դակիչների արտադրողն է հանդիսանում բելգիական «Atoma» ընկերությունը, որն իր բիզնեսն սկսել է 1946 թվականին։ Ավելի ուշ նրա հետևորդները հանդիսացան հյուսիս-ամերիկյան Levenger (Circa արտադրանքով) և Rollabind ընկերությունները։
  • Դակիչ, որը ստանդարտ թղթի վրա միանգամից անում է 11 անցք։ Այն թույլ է տալիս առանց զսպանակի և արագակարի գրքույկից հանել և նրա վրա ավելացնել թերթեր՝ շնորհիվ բացվածքի բարդ ձևի։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍՍՀՄ-ի ժամանակներում աշխատող վարորդները հիշում են ոստիկանության աշխատողների կողմից զգուշացման կտրոնների վրա կատարվող անցքերը, որոնցով նշվում էին երթևեկության կանոնների լուրջ խախտումները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  2. Poppelsdorfer Heimatsammlung Stöcker