Համակցված տափաշուրթ

Համակցված տափաշուրթ[1] (հարթաշուրթ, զարադին) (անգլ.՝ Combination Pliers), հոդակապաշուրթավոր գործիք, որը նախատեսված է մետաղալարերը բռնելու, մանիպուլյացնելու և կտրելու համար։ Արտադրվում է ISO 5746 Pliers and nippers — Engineer’s and «Lineman’s» pliers — Dimensions and test values[2] ստանդարտի համաձայն։ Ռուսաստանում արտադրվում է ГОСТ Р 53925—2010-ի համաձայն[3]։ Հիմնական չափերն են՝ 160, 180 և 200 մմ։
Փոփոխական հոսանքի մինչև 1000 Վ և հաստատուն հոսանքի մինչև 1500 Վ լարման էլեկտրակայանքներում աշխատանքի համար նախատեսված հարթաշուրրթը պիտի համապատասխանի IEC 60900 Live working — Hand tools for use up to 1000 V a.c. and 1500 V d.c. ստանդարտի։
Համակցված տափաշուրթն իր մեջ զուգակցում է ինչպես բուն տափաշուրթը, այնպես էլ համաքցանը։
Ամրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես ձեռքի գործիքների մեծ մասը, տափաշուրթի երկարակեցությունն ու օգտակար օգտագործման կյանքը մեծապես տարբերվում են՝ կախված ծանրաբեռնվածությունից, օգտագործման հաճախությունից և գործիքի կառուցվածքից և որակից։ Դրանք կարող են դարբնված լինել լեգիրված կամ չլեգիրված գործիքային պողպատից։ Հիմնական որակի տափաշուրթերի համար կարող է օգտագործվել 0,45% համեմատաբար ցածր ածխածնի պարունակությամբ չլեգիրված գործիքային պողպատ։ Բարձրորակ տափաշուրթերը սովորաբար պատրաստված են ածխածնի ավելի բարձր պարունակություն ունեցող գործիքային պողպատից և միահալված են այնպիսի տարրերով, ինչպիսիք են քրոմը, վանադիումը և մոլիբդենը[4]։ Բացի փափուկ պղնձի և ալյումինի կտրման համար հարմար լինելուց, տափաշուրթը կարող է հատուկ մշակված լինել մխված մետաղալարերը, օրինակ՝ մեխերը կամ դաշնամուրի մետաղալարերը կտրելու համար, կտրող եզրերի մակածային մխման միջոցով[5][6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան, Զ.Ա. Հացագործյան, Ա.Հ. Դարբինյան, Ն.Գ. Հովումյան, Գ.Հ. Սրվանձտյան - տափաշուրթ»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-06-25
- ↑ 14:00-17:00։ «ISO 5746:2021»։ ISO (անգլերեն)։ Վերցված է 2022-06-26
- ↑ https://docs.cntd.ru/document/1200082572
- ↑ «KNIPEX - The Pliers Company. - Basic information»։ web.archive.org։ 2020-10-20։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-20-ին։ Վերցված է 2022-06-26
- ↑ «KNIPEX - The Pliers Company. - Pliers-ABC»։ web.archive.org։ 2018-12-23։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-23-ին։ Վերցված է 2022-06-26
- ↑ «Качественные особенности»։ www.knipex.com (ռուսերեն)։ Վերցված է 2022-06-26
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Плоскогубцы // Товарный словарь / И. А. Пугачёв (главный редактор). — М.: Государственное издательство торговой литературы, 1959. — Т. VII. — Стб. 122—124
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Համակցված տափաշուրթ կատեգորիայում։ |
|