Մամլակ
Արտաքին տեսք


Մամլակ, փականագործի կամ ատաղձագործի գործիք, որը օգտագործվում է մանրամասը սեղմելու և պահելու նպատակով, և վերջինիս վրա աշխատանք կատարելու համար՝ սղոցելու, շաղափելու, ռանդելու, շուշաթղթելու, ծռելու և այլն։
Մամլակը բաղկացած է երկու զուգահեռ շուրթերից, որոնցից մեկը սովորաբար անշարժ է (իրան), իսկ մյուսը շարժական։ Սրանց միջև սեղմվում է մանրամասը։ Մամլակի շուրթերի իրար մոտեցումն ու սեղմումը կատարվում է պտուտակի միջոցով կամ արտակենտրոնակի բռնակը ձեռքով, սեղմված օդով (պնևմատիկ) կամ հեղուկով (հիդրավլիկական) պտտելով։ Մամլակը կարող է եռակցված լինել սեղանին, հեղույսներով ձգված լինի կամ կրելի տարբերակի դեպքում պտուտակով սեղմվի սեղանին։
Մամլակները արտադրվում են տարբեր նյութերից։ Փականագործինը սովորաբար մետաղից, ատաղձագործինը՝ փայտից։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 194)։ |