Հերյուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բիզ (այլ կիրառումներ)


Բիզ, հերյուն[1], բաղկացած է ասեղից և բռնակից։ Օգտագործվում է ձևագործների և կոշկակարների կողմից ստվար նյութերում անցքեր անելու համար, օրինակ՝ կաշվում։ Գտնում է կիրառություն նաև ուրիշ վարպետների մոտ (հյուսն, ատաղծագործ)[2]։
Հերյունը կարող է ունենալ փայտե, պլաստմասե կամ էլ երկաթյա կոթ։ Ի տարբերություն կարի մեքենայի ասեղի, հերյունի ծայրին անցք չկա։
Հայտնի են դեպքեր, երբ հերյունն օգտագործվել է որպես սուր սառը զենք։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - հերյուն»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-06-25
- ↑ տեղեկություններ