Համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշահամալիր և քանդակ
ՔանդակագործԶուրաբ Ծերեթելի
Երկիր ԱՄՆ
ԲնակավայրԲեյոնն
Շինության ձևհուշարձան
Նյութբրոնզ և նիկել
Ներկա վիճակկանգուն
կայք
 Tear Drop Memorial Վիքիպահեստում

Համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարի հուշարձան (անգլ.՝ To the Struggle Against World Terrorism, հայտնի է նաև որպես Վշտի արցունք, Արցունքի կաթիլի հուշարձան), 100 ֆուտ բարձրությամբ Զուրաբ Ծերեթելիի ստեղծած հուշարձանը, որը Ռուսաստանի կառավարության պաշտոնական նվերն է ԱՄՆ-ին՝ ի հիշատակ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների և 1993 թվականին առևտրի համաշխարհային կենտրոնի ահաբեկչության զոհերի[1]։ Հուշարձանը գտնվում է Նյու Ջերսի նահանգի Բեյոն քաղաքի ռազմական օվկիանոսային տերմինալում։ Հուշարձանի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2005 թվականի սեպտեմբերի 16-ին, որին մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը[2], բացումը՝ 2006 թվականի սեպտեմբերի 11-ին, որին ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը[1][3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կազմված է 100 ֆուտ բարձրության բրոնզածածկ աշտարակից, որը մեջտեղից ճեղքված է, և այդ ճեղքում կախված է 12 մետր բարձրությամբ նիկելե արցունքի մի մեծ կաթիլ[1][4][5][6]։ Հուշարձանի պատվանդանի 11 կողմերին փակցված են գրանիտե հուշատախտակներ, որոնց վրա գրված են Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության և 1993 թվականի առևտրի համաշխարհային կենտրոնի ահաբեկչության ժամանակ զոհվածների անունները[7]։ Սակայն, ինչպես Սեպտեմբերի 11-ին նվիրված այլ հուշարձաններում, այստեղ նույնպես հիշատակվածների տվյալները հին են, և նշված է միայն 40 մարդու անուն[8]։

Ծերեթելին չի նշել հուշարձանի արժեքը, միայն ասել է, որ վճարել է աշխատանքների և նյութերի համար։ Հուշարձանը դիտարկող իրավաբանն այն գնահատել է 12 միլիոն դոլար[9]։ Ծերեթելին նշել է, որ քանդակի համար մետաղները բերվել են Ռուսաստանի Ձերժինսկ քաղաքի ինքնաթիռներ արտադրող ռազմական գործարանից[10]։

Սկզբում հուշարձանը տվել են Նյու Ջերսիի տեղական կառավարությանը, որը մերժել է այն[11]։ Այնուհետև հուշարձանը տեղափոխվել է ներկայիս վայր՝ Նյու Ջերսիի Բեյոն քաղաք[8]։ 2010 թվականի օգոստոսին Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգստի ղեկավարությունը հայտարարել է, որ այդ վայրում կոնտեյներային հաստատություն կառուցելու ծրագիր ունի, և ամենայն հավանականությամբ, հուշարձանը պետք է տեղափոխվի[9]։ Ինչևէ, նավահանգստի ղեկավարությունը, չի հաստատել այս ծրագիրը։ Բեյոն քաղաքից տաքսու մի վարորդ՝ Ռոբերտ "Captain Bob" Տերցին, հուշարձանի տեղահանման կանխման առցանց խնդրագիր է սկսել[9]։

Հուշարձանի մասին կան տարբեր արձագանքներ։ Foreign Policy ամսագիրն այն ներառել է աշխարհի ամենատգեղ հուշարձանների ցանկում[12], մինչդեռ The New Yorker ամսագիրը նշում է, որ հուշարձանը հեռվից դիտելիս կարծես չոր թխվածք լինի[10]։ Ըստ հասարակական արձագանքների՝ հուշարձանը տպավորիչ է[9]։

2011 թվականի սեպտեմբերին հուշարձանին կից տեղադրվել է առևտրի համաշխարհային կենտրոնից բերված 1.2 մետր բարձրությամբ պողպատե տարր[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «The Memorial at Harbor View Park» (PDF). Bayonne Local Redevelopment Authority. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 22-ին.
  2. «Groundbreaking Ceremony: September 16, 2005». Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  3. «The Unveiling of a New World Monument» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 17-ին.
  4. «Our Towns; A Jersey City Teardrop for 9/11, Or a 10-Story Embarrassment?». The New York Times. 2004 թ․ հունիսի 30. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  5. «To the Struggle Against World Terrorism, A Monument Created by Zurab Tsereteli as a gift to the American people». Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  6. «Tsereteli's Official Biography». Tsereteli's official webpage. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. «To the Struggle Against World Terrorism: A History». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 18-ին.
  8. 8,0 8,1 «9/11 Memorial in New Jersey Honors 40 People Too Many». The New York Times. Associated Press. 2006 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Mike Morley (October 2011). «White Elephants». Irish American News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. 10,0 10,1 Finnegan, William (2007 թ․ հունիսի 25). «On the Waterfront: Monument». The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  11. Miller, Jonathan (2005 թ․ հունվարի 30). «Monument In Search Of a Home». The New York Times. Վերցված է 2010 թ․ ապրիլի 18-ին.
  12. Keating, Joshua (2010 թ․ ապրիլի 5). «The World's Ugliest Statues». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  13. Hack, Charles (2011 թ․ օգոստոսի 31). «Motorcyclists to escort piece of World Trade Center steel to Bayonne memorial site on Sept. 7». The Jersey Journal. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]