Համախմբի պարամետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համախմբի պարամետրը պարամետր է, որը ինդեքսավորում է հավանականության բաշխումների ընտանիքը։ Սա կարելի է համարել համախմբի կամ վիճակագրական մոդելի թվային բնութագիր[1]։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշխումների պարամետրական ընտանիքների մեջ են նորմալ բաշխումները, Պուասոնի բաշխումները, բինոմական բաշխումները և էքսպոնենցիալ բաշխումների ընտանիքը։ Նորմալ բաշխումների ընտանիքը ունի երկու պարամետր՝ միջին և վարիացիա։ Եթե դրանք նշված են բաշխումը հայտնի է։ Խի քառակուսի բաշխումների ընտանիքը ունի մեկ պարամետր՝ ազատության աստիճանների քանակ։

Վիճակագրական եզրակացություններում պարամետրերը երբեմն անհետազոտելի են, և այդ դեպքում վիճակագրողների առաջադրանքն է եզրակացություն անել պարամետրի մասին որքանով որ կարող են՝ հիմնվելով հարցի հավանականային բաշխման պատահական փոփոխականների փորձերին, կամ ավելի կոնկրետ՝ հիմնվելով պատահական նմուշին, որը վերցվել է հետաքրքրության շրջանակներում գտնվող համախմբից։ Այլ դեպքերում պարամետրերը կարող են նշված լինել օգտագործվող նմուշավորման տեսակի կամ օգտագործվող վիճակագրական ընթացակարգի կողմից (օրինակ՝ Փիրսոնի խի քառակուսի թեստավորման մեջ ազատության աստիճանների թիվը)։

Եթե նույնիսկ բաշխումների ընտանիքները մասնավորված չեն, այնպիսի արժեքները ինչպիսիք են միջինն ու վարիացիան, կարող են համարվել այն համախմբի բաշխման պարամետր, որից որ նմուշը վերցվել է։ Վիճակագրական գործողությունները կարող են փորձել եզրակացություններ անել այսպիսի համախմբի պարամետրերի վերաբերյալ։ Այդ պարամետրերի անունները տրված են իրենց դերերին համապատասխան և դրանք են՝

Այնտեղ որտեղ բաշխումն ունի որոշման տիրույթ այն օբյեկտների բազմության մեջ, որոնք հավանականային բաշխումներ են, խտացման պարամետր տերմինը օգտագործվում է այն մեծությունների համար, որոնք ինդեքսավորում են, թե ինչպես պետք է փոփոխականի արդյունքները լինեն։ Այնպիսի մեծությունները ինչպիսիք են անկման գործակիցները, վիճակագրական պարամետրեր են վերը նշված իմաստով, քանի որ դրանք ինդեքսավորում պայմանական հավանականային բաշխումների ընտանքը, որը բացատրում է, թե ինչպես կախյալ փոփոխականները կապված են անկախ փոփոխականներին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Everitt, B. S.; Skrondal, A. (2010), The Cambridge Dictionary of Statistics, Cambridge University Press.