Համախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիճակագրության մեջ համախումբը նույն առարկաների կամ երևույթների բազմություն է, որը գտնվում է ինչ-որ հարցի կամ փորձի հետաքրքրության շրջանակներում։[1] Վիճակագրական համախումբը կարող է լինել իրականում գոյություն ունեցող օբյեկտների խումբ (օրինակ՝ Ծիր Կաթինի շուրջ բոլոր աստղերի բազմությունը)։[2] Վիճակագրական վերլուծության հիմնական գաղափարը ընտրված ինչ-որ համախմբի վերաբերյալ տվյալների արտադրումն է։[3]

Վիճակագրական եզրակացության մեջ համախմբի ենթաբազմությունը (վիճակագրական նմուշ) ընտրվում է, որպեսզի ներկայացնի համախումբը վիճակագրական վերլուծության մեջ։[4] Եթե նմուշն ընտրված է ինչպես հարկն է, ապա ողջ համախմբի բնութագիրը կարող է լինել գնահատված նմուշի համապատասխան բնութագրիչներից։

Ենթահամախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ կամ ավելի հավելյալ հատկություններ կիսող համախմբի ենթաբազմությունը կոչվում է ենթահամախումբ: Օրինակ՝ եթե համախումբը բոլոր եգիպտացիներն են, ապա ենթաբազմությունը բոլոր եգիպտացի տղամարդիկ են։ Նմուշը համախմբի ենթաբազմությունն է, որը չի ընտրվել որևէ հավելյալ հատկություն կիսելու համար։

Նկարագրական վիճակագրությունը կարող է առաջ բերել տարբեր արդյունքներ տարբեր ենթահամախմբերի համար։ Օրինակ՝ ինչ-որ դեղորայք կարող է ունենալ տարբեր ազդեցություններ տարբեր ենթահամախմբերի վրա, և այդ ազդեցությունները կարող են լինել անորոշ կամ հեռացված, եթե այդպիսի հատուկ ենթահամախմբերը առանձին չեն ճանաչված կամ հետազոտված։

Նույն կերպ մեկը կարող է հաճախ գնահատել պարամետրերը ավելի ճշգրտորեն, եթե այդ մեկը բաժանի ենթահամախմբերը։ Օրինակ՝ մարդկանց հասակների բաշխումը ավելի ճշգրիտ է մոդելավորված, եթե տղամարդկանց և կանանց ենթահամախմբերն առանձին են։ Ենթահամախմբերից կազմված համախմբերը կարող են մոդելավորվել խառնուրդ մոդելներով, որոնք միավորում են ենթահամախմբերի բաշխումները ամբողջական համախմբերի բաշխումների հետ։ Եթե նույնիսկ ենթահամախմբերը լավ են մոդելավորված տրված պարզ մոդելներով, ընդհանուր համախումբը կարող է լավ չհամապատասխանել տրված մոդելին, իսկ դրա արդյունքը ենթահամախմբերն են։ Օրինակ՝ տրված է երկու հավասար ենթահամախմբեր և երկուսն էլ նորմալ են բաշխված։ Եթե դրանք ունեն նույն միջին քառակուսային շեղումը և տարբեր միջիններ, ապա ընդհանուր համախումբը ցույց կտա քիչ հավանականային բաշխման սրություն համեմատած եզակի նորմալ բաշխման հետ, քանի որ ենթահամախմբերի միջինները ընկնում են ընդհանուր բաշխման ուսերին։ Եթե բավականաչափ բաժանենք, դրանք կձևավորեն երկմոդալ բաշխում, հակառակ դեպքում այն ունի լայն գագաթ։ Ավելին, այն կներկայացնի գերդիսպերսիա համեմատած տրված վարիացիայով եզակի նորմալ բաշխման հետ։ Այլ դեպքում, եթե նույն միջինով և տարբեր միջին քառակուսային շեղումով երկու ենթահամախմբեր տրված լինեն, ապա ընդհանուր համախումբը ցույց կտա ավելի մեծ սրություն ավելի ծանր պոչերով (համապատասխանաբար ավելի նեղ ուսեր), քան եզակի բաշխումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Glossary of statistical terms: Population»։ Statistics.com։ Վերցված է 22 February 2016 
  2. Weisstein, Eric W., "Համախումբ", MathWorld.
  3. Yates, Daniel S.; Moore, David S; Starnes, Daren S. (2003). The Practice of Statistics (2nd տպ.). New York: Freeman. ISBN 978-0-7167-4773-4. http://bcs.whfreeman.com/yates2e/. 
  4. «Glossary of statistical terms: Sample»։ Statistics.com։ Վերցված է 22 February 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]