Համազգային հայ կրթական և մշակութային միության Եգիպտոսի մասնաճյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համազգային հայ կրթական և մշակութային միության Եգիպտոսի մասնաճյուղ
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Եգիպտոս
Հիմնադրվածմայիսի 28, 1928
ՀիմնադիրԼևոն Շանթ և Նիկոլ Աղբալյան

Համազգային հայ կրթական և մշակութային միություն, հիմնվել է 1928 թվականի մայիսի 28-ին, Կահիրեում՝ Հայ կրթական և հրատարակչական համազգային ընկերություն անունով։ Հիմնադիր անդամներն էին Հ. Օհանջանյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Գասպար Իփեկյանը, Ստեփան Եսայանը և ուրիշներ։ Ձգտելով սփյուռքահայության մշակութային կյանքի աշխուժացմանը՝ ընկերությունը տարբեր գաղթավայրերում հիմնել է հայ մշակույթի և կրթության բազմաթիվ կենտրոններ։ Մինչև 1947 թվականը միության կենտրոնական վարչությունը գտնվել է Կահիրեում։ Ներկայումս եգիպտահայ համայնքում հայապահպան գործունեություն է իրականացնում Համազգայինի Կահիրեի մասնաճյուղը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։