Հաճույքը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաճույքը
իտալ.՝ Il piacere
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակԳաբրիելե Դ'Աննունցիո
Երկիր Իտալիա
Բնագիր լեզուիտալերեն
ՏեսարանՀռոմ
Հրատարակվել է1889
ՀաջորդThe Intruder?

«Հաճույքը», Գաբրիել դ՛Աննուցիոյի առաջին վեպն է, գրվել է 1889 թվականին Ֆրանկավիլլա ալ Մառեյում և հրատարակվել հաջորդ տարի Ֆրատելլ Թրևեսի կողմից[1]։ 1895 թվականից ի վեր՝ վեպը վերահրատարակվել է «Վարդերի վեպը» վերնագրով, ձևավորելով պատմական շրջանակ, ներառելով ՙՆերխուժողը՚ (Ամերիկայում ՝ ՙԶոհը՚) և ՙՄահվան հաղթանակը՚:

Մասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրինիտա դեի Մոնտի

Անդրեա Սպերելլին Հռոմի ազնվական և ոճային երիտասարդներից էր, ով ապրում էր Պալացցո Ցուկարիում (Տրինիտա դեի Մոնտի), չնայած,որ ծագումով Աբրուցցոյից էր։ Նա սիրում է Էլենա Մուտիին, չնայած, որ ամուսնացած էր մեկ այլ տղամարդու հետ։ Անդրեան մենամարտում է այդ տղամարդու հետ,բայց վիրավորվում է ու տեղափոխվում Ֆռանկավիլլա ալ Մարե, որտեղ, Վիլլա Շիֆանոջայի մոտ հանդիպում է գեղեցկուհի Մարիա Ֆեռռեսին։ Անդրեան բուժում ստանալու ընթացում հասկանում է,որ սիրում է և՛ Մարիային և՛ Էլենային։ Այնուամենայնիվ, պատմության ավարտին,նա երկու կանանց էլ կորցնում է։

Գիրք 1[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականի դեկտեմբերի 31ին, Անդրեա Սպերելլին իր տանն անհանգստացած սպասում էր նախկին սիելիի՝ Էլենա Մուտիի ժամանմանը Պալացցո Ցուկարի։ Նրան սպաելիս,հիշում է իրենց վերջին հրաժեշտը, որը տեղի էր ունեցել համարյա երկու տարի առաջ, 1885ի մայիսին։ Էլենան նրանից բաժանվեց վագոնում, ասելով,որ ամուսնանում է անգլիացու հետ։ Երբ Էլենան ժամանեց, Անդրեան տատանվեց նրա հանդեպ սիրո զգացումի ու բաժանման ցավի միջև։ Ավելի ուշ հեղինակը պատմում է Անդրեայի ընտանիքի պատմությունը, հոր խորհուրդը նրան և իր ժամանումը Հռոմ որպես պատանի։ Հետագայում ընթերցողը տեղեկանում է Անդրեայի ու Էլենայի առաջին հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել Ատելետայի մարսեայի՝ Անդրեայի զարմիկի կազմակերպած ընթրիքին։ Նրանք ամբողջ երեկույթի ժամանակ զրուցում են,ապա կրկին հանդիպում են հաջորդ օրը։ Երկուսով գործարք են սկսում, որը կտրուկ ավարտվում է,երբ Էլենան մի երեկո հայտնում է,որ լքում է նրան։ Նրա լքելուց հետո, Անդրեան սկսում է գայթակղությունների երկար շարք, գայթակղելով ընդհանուր 7 ազնվական կանանց։ Վերջում սկսում է գայթակղել Իպպոլիտա Ալբոնիկոյին։ Մի օր, ձիավազքի ժամանակ Անդրեան բարկացնում է Իպպոլիտայի ամուսնուն,ով իրեն մենամարտի մարտահրավեր է նետում։ Չնայած,որ Անդրեան լավ սուսերամարտիկ է,մենամարտի ընթացքում լուրջ վնասվածք է ստանում։

Գիրք 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեան վերականգնողական շրջանն անցկացնում է զարմուհու՝ Ֆրանչեսկայի տանը, Վիլլա Շիֆանոջայում։ Այս ընթացքում մի քանի բանաստեղծություններ է գրում։ 1886թվականի սեպտեմբերի 15ին Մարիա Ֆեռռեսը ժամանում է առանձնատուն իր ամուսնու (ով կարճ ժամանակ անց լքում է) ու դստեր՝ Դելֆինայի հետ։ 10 օր անց, սեպտեմբերի 25ին, Անդրեան գայթակղվում է Մարիա Ֆեռռեսով (իրեն անծանոթ)։ Անդրեան վերջապես հաստատում է իր սերը Մարիայի հանդեպ, բայց նա առարկում է, որովհետև դուստրը ներկա էր։ Մարիան այդ օրերին օրագիր էր պահում, որում գրի է առնում տեղի ունեցող իրադարձությունների և Անդրեայի հանդեպ իր սիրո մասին։ Վերջապես, հոկտեմբերի 4-ին,Մարիան Անդրեային ասում է,որ սիրում է նրան։ Նրա ամուսինը վերադառնում է ու սիրահարները բաժանվում են։

Գիրք 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմ վերադառնալուց անմիջապետ հետո, Անդրեան վերադառնում է իր անկանոն ապրելակերպին, որը վարում էր մինչև վնասվածք ստանալը՝ ժամանակ է անցկացնում դեմիմոնդ և թեթևաբարո կանանց ու անտարբեր ընկերների հետ։ Անհասնգիստ ու դառնությամբ լցված,նա հանդիպում է Մարիա Ֆեռռեսին։ Իր կապվածությունը հին սիրեցյալին, իր նոր դերում,որպես գայթակղիչ կին և երիտասարդի հիացմունքը Մարիայի նկատմամբ իր մաքրության ու փխրունության համար, մտքում միահյուսվում են։ Հետևաբար,նա կրկին փորձում է գայթակղել Էլենային,այն ամրոցում,որտեղ նրան առաջին անգամ տիրել էր, Պալացցո Բարբերինիյում, բայց ամուսինը գալիս է ու Անդրեան հանձնվում է։ Շուտով Անդրեան ժամանակ է անցկացնում Մարիա Ֆեռռեսի Հռոմի տանը,որտեղ նրանք զրուցում են։ Հաջորդ երեկո, երկուսը կրկին հանդիպում են Ֆիլհարմոնիկում համերգի ժամանակ,որին Էլենան նույնպես մասնակցում էր։ Էլենան սկսում է խանդել զույգին և գնալուց առաջ Անդրեային խնդրում է նրան ուղեկցել մինչև վագոնը,որտեղ նա նրան կրքոտ համբուրում է։ Հետո Անդրեան բարոյական ճգնաժամ է տանում, բայց, վերջիվերջո որոշում է հետևել Էլենային, ում նա սիրում է։ Սա նրան չի խանգարում շարունակել երազել Էլենայի մասին։

Գիրք 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլենայի սառը բնավորությունից մերժված, Անդրեան ընկերների միջոցով իմանում է,որ Մարիայի ամուսինը խաղամոլության պատճառով ընկել է ֆինանսական խնդիրների մեջ։ Մարիան շարունակում է ուժեղ լինել իր ցավի առաջ և Անդրեային ասում է,որ նա պետք է հավատարիմ մնա իրեն։ Այնուամենայնիվ Անդրեան ամբողջ ուժերով փորձում է թաքցնել իր ՛doppio gioco՛-ն, բառացիորեն երկակի խաղը,որը նա խաղում էր,որտեղ ձգտում էր և՛ Մարիային և՛ Էլենային, առանց նրանց՝ իրար մասին իմանալու։ Էլենային՝ նոր սիրեկանի մոտ գնալու համար տնից դուրս գալուց հետո տեսնելով,Անդրեան ցնցվում է։ Հետո նա այցելում է Մարիային,սիրով զաղվելիս անսպասելիորեն նրան դիմում է Էլենայի անունով։ Մարիան սարսափում ու լքում է նրան։ Անդրեան սկսում է խուսափել իր ընկերներից ու ծանոթներից, բայց մի օր նա որոշում է գնալ Մարիայի ամուսնու գույքի աճուրդին։ Այնտեղից նա մի պահարան է գնում և դրա առաքման ժամանակ տուն է վերաառնում։ Վեպն ավարտվում է նրա՝ պահարանը Պալացցո Ցուկկարիի աստիճաններով ներս տանելով։

Թեմաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր թեման ոճային էսթեթն է։ Վեպի հիմքում ընկած է Իտալական ոճային գրական շարժումը, Դեկադենթիզմը։ Դ՛Անուցիոն ոգեշնչված էր Հայսմանի դեբյուտային աշխատանքով՝ À Rebours, որն հզորապես ոգեշնչել է Օսկար Ուայլդին գրել Դորիան Գրեյի դիմանկարը։ Ոճամոլ Անդրեան ազնվական էր,ով միայն արվեստ է սիրում, ով նվիրված էր մի կնոջ՝ Էլենայի պատկառանքին։ Էլենայի անհականալի բնավորությունն այնուամենայնիվ վերացնում է հերոսի հավասարակշռությունն ու ցույց է տալիս,որ նա իր տեսակի մեջ կործանարար գրավիչ կին էր։ Վեպի ոճը նույնպես ահռելի կարևորություն ունի. դ՛Աննուցիոն որդեգրել է չկռկնվող գրելաոճ, ճոխացված նորաբանություններով, հաճախակիորեն արտահայտվելով առձայնույթներով ու համաձայնությամբ։ Աշխատանքի պնդումն առանձնահատուկ և մաքուր լեզվով,կարող է նկարագրվել իր քվազիիստական ու բառոկկո հնչյուններով։

Il trionfo della morte (Մահվան հաղթանակը) վեպ է,գրված Գաբրիել դ՛Անուցցիոյի կողմից։ Այն պատկանում է ՙ Վարդերի վեպը ՚ շարքին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները տեղի են ունենում Աբրուցցոյում, հեղինակի ծննդավայրում։ Ազնվական ոճապաշտ Ջիորջիո Աուրիսպան տարված իր դժբախտ ամուսնացած սիրելի՝ Իպպոլիտայով, լքում է Հռոմը, ինքնասպանության ակաատես լինելուց հետո։ Ալբանոյում Իպպոլիտայի հետ կարճ ժամանակահատված անցկացնելուց հետո, Ջիորջիոն մորից հեռագիր է ստանում, ով ապրում է Գարդիագրելե լեռնային փոքր գյուղում։ Ջիորջիոն ժամանում է քարակերտ քաղաք և հիանում է քանդակներով, սակայն նա հավասարապես խոցված է սնահավատություններից ու իր հորեղբայր Դեմետրիոյի ինքնասպանությունից,ում նա հոր պես սիրում էր։ Կա ավելի վատ փաստ, Ջիորջիոն պարզում է,որ իսկական հայրը քամուն է տվել ընտանիքի ողջ ունեցվածքը, ստիպելով մորն ու քույր-եղբայրներին ապրել աղքատության մեջ,մինչ նա թրև էր գալիս անբարոյականի հետ։ Ջիորջիոն հայհոյում է հորը, լքելով իր ընտանիքին, հետո փախչում է ծովափ, գնում է տուն բլրի վրա Սան Վիտո Չիետինոյում։ Իպպոլիտան միանում է նրան, և երկուսով ամառն անցկացնում են ոճամոլական ունայնության մեջ,պարուրված միայն Ջիորջիոյի ՝ իր հանդեպ ավելացող պարանոյայով։ Ջիորջիոն տարված էր մահով, և ամեն բան ավելի է վատանում,երբ զույգը գնում է Կասալբորդինո ուխտագնացության, որտեղ բազմաթիվ հուսահատ հետազոտողների փորձերը՝ վերականգնելու Մադոննայի արձանը, սարսափեցնում են նրանց։ Մինչ Ջիորջիոն ավելի ու ավելի շփոթված ու հուսահատ էր դառնում թողնել Արբուցցոն և այն, ինչ նա ընդունում էր որպես Իպպոլիտայի անառողջ ազդեցություն, Իպպոլիտան շարունակում էր հիանալ ու զրմանալ իրենց շրջապատող ամեն ինչով։ Վերջապես Ջիորջիոն որոշում է,որ իր միակ ելքը՝ նրան քարափի ժայռին կապելն ու իրենց երկուսին սպանելն է։

Թեմաները. դ՛Աննուցիոյի գերմարդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վեպը Նիցշեյի գերմարդու թեման է ներկայացնում, դ՛Աննուցիոյի կողմից նկատված մի նոր տեսանկյունից։ Դ՛Աննուցիոյի գերմարդը ոճամոլի մշակույթի կրող է,ով միայն արվեստ է սիրում և մենք մեզ նվիրում ենք իր ողջ էությանը։ Ընդունված է համարել,որ նա կարողանում է կառավարել բնությունն իր ուժով ու մտադիր է գրավել բնությունը համախոհի հետ միասին։ Սիրո այս ուղեկիցը,այնուամենայնիվ, կնոջ կործանարար ուժն է,որը նրան տանում է դեպի անդունդ։ Դ՛Աննուցիոյի գերմարդը փաստացի շրջապատված է իրականությամբ,որն իրենը չէ. Անորակ, հասարակ ու միջին դասի մարդկանց հրեշավոր իրականություն, ի հակառակ դ՛Աննուցիոյի։ Միակ ուժի աղբյուրը գալիս էր գերմարդու արվեստից, բայց երբ դ՛Աննուցիոյի ոճամոլը պետք է հաշվի նստի մշուշոտ իրականության հետ, այնպես է պատահում,որ հերոսն անխնա ծեծի է ենթարկվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. F. Roncoroni, Introduzione a G. d'Annunzio, Il Piacere, Oscar Mondadori, 1995, p. V.