Հակոբ Տեր-Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Տեր-Պետրոսյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 31, 1971(1971-08-31) (52 տարեկան)
Ծննդավայր ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան

Հակոբ Պետրոսի Տեր-Պետրոսյան[1] (օգոստոսի 31, 1971(1971-08-31), ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, որը խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Տեր-Պետրոսյանը կարիերան սկսել է 1988 թվականին Հոկտեմբերյանի «Սպարտակի» կազմում՝ հանդես գալով Խորհրդային Միության առաջնության երկրորդ խմբում։ Այնուհետև նա խաղացել է երկրորդ խմբում հանդես եկող «Սպիտակ» ֆուտբոլային ակումբում, իսկ 1990 թվականին տեղափոխվել է Ստեփանակերտի «Երազանք», որտեղ խաղացել է մինչև 1991 թվականը։

1991-1992 թվականներին հանդես է եկել «Շենգավիթ» թիմի կազմում[2]։

1992-1994 թվականներին խաղացել է Աբովյանի «Կոտայք» ակումբում[2]։

1994 թվականի մայիսի 15-ից մինչև հուլիսի 16-ն ընդգրկված է եղել Գյումրիի «Արագած» թիմում՝ անցկացնելով ընդամենը 2 հանդիպում[1]։

1995 թվականին Հակոբ Տեր-Պետրոսյանը սկսել է խաղալ Երևանի «Արարատում», որը հանդես էր գալիս Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում։ Այդ թիմի հետ նա երկու անգամ (1995, 1997) նվաճել է Հայաստանի գավաթը։ 1997 թվականին նա տեղափոխվել է «Երևան» ՖԱ, որի հետ նույն տարում դարձել է Հայաստանի չեմպիոն, ապա լքել է ակումբը։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Տեր-Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1994 թվականի մայիսի 16-ին ԱՄՆ-ի դեմ ընկերական խաղում (0-1), իսկ 1996 թվականի նոյեմբերի 9-ին 1998 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի հետ խաղում (1-1) նա խփել է իր միակ գոլը ազգային հավաքականում։ 1994–1997 թվականներին ազգային հավաքականում անցկացրել է 18 հանդիպում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Hakob Ter-Petrosyan, international football player». eu-football.info (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 13-ին.
  2. 2,0 2,1 «Hakob Ter-Petrosyan».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]