Արմավիր ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմավիր Հայաստան Հայաստան
Ամբողջական անուն «Արմավիր» Ֆուտբոլային ակումբ Արմավիր
Հիմնադրում 1965 թվական
Երկիր  Հայաստան
Մարզադաշտ «Յուբիլեյնի» Արմավիր
Հայաստանի ֆուտբոլի առաջնություն 1-ին հորիզոնական
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

«Արմավիր», հայկական ֆուտբոլային ակումբ Արմավիր քաղաքից։ Կազմավորվել է 1965 թվականին

Նախկին անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965—1981 թվականներ - «Սևան» Հոկտեմբերյան
  • 1981—1990 թվականներ - «Սպարտակ» Հոկտեմբերյան
  • 1990—1992 թվականներ - «Արաքս» Հոկտեմբերյան
  • 1992—1995 թվականներ - «Արաքս» Արմավիր
  • 1995—1997 թվականներ - ՖԱ «Արմավիր» Արմավիր
  • 1997—2001 թվականներ - «Կարմրախայը» Արմավիր
  • 2001—2003 թվականներ - ՖԱ «Արմավիր» Արմավիր

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական ժամանակահատված[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբը հիմնադրվել է 1965 թվականին։ Այդ թվականից թիմը սկսեց մասնակցել ԽՍՀՄ-ի առաջնությունում։ Ելույթները շատ դժվար էին տրվում, ինչի հետևանք դարձավ խաղային տեղերը, որոնք թիմը զբաղեցնում էր սեզոնից սեզոն։ 1970 թվականի ԽՍՀՄ չեմպիոնատից հետո, որտեղ զբաղեցրեց 9-րդ տեղը, թիմը դադարեցնում է ելույթը։ Երկրորդ ի հայտ գալը թվագրվում է 11 տարի անց։ 80-ական թվականների չեմպիոնատներում թիմը անընդհատ գտնվում էր մրցախաղի ցանկի առաջին կեսում։ Ամենալավ արդյունքը համարվում է 1985 թվականին զբաղեցրած 3-րդ տեղը, 90-ական թվականների սկզբին՝ 2-րդ տեղը, սակայն դա բավարար չէր կարգում բարձրանալու համար։ ԽՍՀՄ վերջին առաջնությունում թիմը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը՝ հավաքելով չեմպիոնատում 50 միավոր, իսկ ակումբի ամենալավ հարձակվող Հայրբաբամյանին չհերիքեց երկու գնդակ, որպեսզի դառնա ԽՍՀՄ երկրորդ լիգայի լավագույն հարձակվողը։

Նոր ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ժամանակաշրջանը սկսվում է անկախ Հայաստանի ֆուտբոլի առաջնության ձևավորումից, որին թիմը սկսում է ելույթը Գերագույն լիգայում։ 1992 թվականի չեմպիոնատի արդյունքնեը ցույց տվեցին, որ թիմը պատրաստ չէր մասնակցել գերագույն էշելոնում։ 15 միավորով թիմը ամրացրեց իր դիրքերը 21-րդ հորիզոնականում։ Բնական է, որ 1993 թվականի սեզոնը, այդ ժամանակ «Արաքս» անունով, սկսեց Առաջին լիգայում։ Հարկ է նշել, որ թիմը ոչ մի անգամ պարտություն չի կրել սեփական դաշտում, ավելի կոնկրետ 10 խաղից 8-ը հաղթել է, 2-ը խաղացել ոչ ոքի։ Այս արդյունքների շնորհիվ թիմը զբաղեցրեց մրցանակային տեղ՝ ստանալով չեմպիոնատի փոքր բրոնզե մեդալ։ Հաջորդ սեզոնում թիմը չներկայացավ չեմպիոնատում։ Մեկ սեզոն անց թիմը ամեն դեպքում հայտնվեց, սակայն այդ չեմպիոնատը պաշտոնական չէր։ Հաջորդ չեմպիոնատին թիմը կրկին չմասնակցեց ֆինանսական խնդիրների պատճառով։ 1996-1997 թվականների սեզոնին թիմին հաջողվեց լուծել այդ հարցը և մասնակցել առաջնությունում։ Փոխելով հաղթանակները պարտությունների հետ՝ թիմը գարնանը հասավ հավասար ցուցանիշների։ 1997 թվականին սեզոնի սկզբին թիմը ոչ ոքի խաղաց, և ղեկավարությունը հանեց թիմին մրցաշարից։ «Արմավիրի» բոլոր արդյունքները ջնջվեցին։ Երեք սեզոնների ընթացքում քաղաքը ֆուտբոլային չեմպիոնատում չուներ իր թիմը։ Այն հատնվեց 2001 թվականին նոր անվանմամբ՝ «Կարմրախայտ»։ 8 հնարավոր ակումբներից այս ակումբը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը (8-րդ տեղը զբաղեցնում էր «Իջևանը», որը 10 խաղից հետո դուրս մնաց առաջնությունից), իրականացրեց 14 խաղեր, հաղթեց մեկ անգամ և պարտություն կրեց 12 անգամ։ Հաջորդ սեզոնում թիմը զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Իր պատմության մեջ առաջին անգամ թիմը դարձավ ոսկե մեդալակիր և դուրս եկավ Պրեմիեր Լիգա։ 2003 թվականի չեմպիոնատի սկզբից առաջ թիմը հրաժարվեց մասնակցել ֆինանսական խնդիրների պատճառով։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբի գլխավոր մարզիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Профиль игрока на klisf.info(չաշխատող հղում) (ռուս.)
  2. Профиль игрока на klisf.info(չաշխատող հղում) (ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]