Հակոբ Մկրտչյան (ծանրամարտիկ)
| Հակոբ Մկրտչյան | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Մասնագիտացում | ծանրամարտիկ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 8, 1997 (28 տարեկան) |
| Ծննդավայր | Հայաստան |
Հակոբ Մկրտչյան (մարտի 8, 1997, Հայաստան), հայ ծանրորդ, 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի 2019 և 2024 թվականների չեմպիոն։ Աշխարհի 2019 թվականի չեմպիոն[1], սպորտի վաստակավոր վարպետ[2]։ 2025 թվականի սեպտեմբերին հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին սկսել է հանդես գալ միջազգային պատանեկան խաղերում։ Հակոբին հաջողվել է հաղթող ճանաչվել 2014 թվականի Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերում[4]։ Նույն թվականին նա մասնակցել է մեծահասակների աշխարհի առաջնությանը, որտեղ 320 կգ երկամարտի արդյունքով զբաղեցրել է 20-րդ տեղը։
2018 թվականին Աշխաբադում մասնակցել է աշխարհի առաջնությանը[5][6]։ Հանդես է եկել նոր՝ 89 կգ քաշային կարգում։ Երկամարտի 365 կգ արդյունքով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ 2019 թվականի Բաթումիում կայացած Եվրոպայի առաջնությունում երկամարտի 371 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։ Հրում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ (207 կգ)[7]։
2019 թվականի սեպտեմբերի 23-ին մասնակցելով Թաիլանդում ընթացող աշխարհի առաջնությանը՝ տղամարդկանց 89 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Մկրտչյանը բարձրացրել է 167 կգ, իսկ հրում վարժությունում՝ 208 կգ։ Երկամարտի 375 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը դարձել է աշխարհի չեմպիոն[8]։
2024 թվականի փետրվարի 18-ին Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Հակոբը մինչև 96 կգ քաշային կարգում դարձել է աշխարհամասի չեմպիոն՝ 1 կիլոգրամով (166 + 209 = 375) առաջ անցնելով Հայաստանը ներկայացնող մեկ այլ ծանրորդից՝ Դավիթ Հովհաննիսյանից[9]։
2025 թվականի սեպտեմբերի 10-ն Հակոբ Մկրտչյանը հայտարարել է, որ ավարտում է մարզական կարիերան[3]։
Հիմնական արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Վայրը | Քաշը | Պոկում (կգ) | Հրում (կգ) | Երկամարտ | Հորիզոնական | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | Հորիզոնական | 1 | 2 | 3 | Հորիզոնական | |||||
| Աշխարհի առաջնություն | ||||||||||||
| 2014 | 77 կգ | 135 | 140 | 30 | 170 | 175 | 180 | 18 | 320 | 20 | ||
| 2018 | 89 կգ | 160 | 14 | 205 | 365 | 7 | ||||||
| Եվրոպայի առաջնություն | ||||||||||||
| 2019 | 89 կգ | 160 | 164 | 4 | 201 | 207 | — | 371 | ||||
| Աշխարհի առաջնություն | ||||||||||||
| 2019 | 89 կգ | 163 | 167 | 4 | 204 | 208 | — | 371 | ||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ծանրորդ Հակոբ Մկրտչյանն աշխարհի չեմպիոն է
- ↑ «Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետ կոչմանը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 3,0 3,1 «Ծանրամարտ․ Հակոբ Մկրտչյանն ավարտում է կարիերան». Armsport.am. 2025 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Նանջինգ-2014. Հակոբ Մկրտչյանը Հայաստանին բերեց առաջին ոսկե մեդալը». News.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ IWF.net. «IWF Results». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ IWF.net. «2018 World Weightlifting Championships Results». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Հակոբ Մկրտչյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն
- ↑ «Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն - Armsport.am». armsport.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Մկրտչյանը IWF կայքում