Հակոբ Մկրտչյան (ծանրամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Մկրտչյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 8, 1997(1997-03-08) (27 տարեկան)
Ծննդավայր՝Հայաստան

Հակոբ Մկրտչյան (մարտի 8, 1997(1997-03-08), Հայաստան), հայ ծանրորդ 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի 2019 և 2024 թվականների չեմպիոն։ Աշխարհի 2019 թվականի չեմպիոն[1], սպորտի վաստակավոր վարպետ[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին սկսել է հանդես գալ միջազգային պատանեկան խաղերում։ Հակոբին հաջողվել է հաղթող ճանաչվել 2014 թվականի Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերում[3]։ Նույն թվականին նա մասնակցել է մեծահասակների աշխարհի առաջնությանը, որտեղ 320 կգ երկամարտի արդյունքով զբաղեցրել է 20-րդ տեղը։

2018 թվականին Աշխաբադում մասնակցել է աշխարհի առաջնությանը[4][5]։ Հանդես է եկել նոր՝ 89 կգ քաշային կարգում։ Երկամարտի 365 կգ արդյունքով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ 2019 թվականի Բաթումիում կայացած Եվրոպայի առաջնությունում երկամարտի 371 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։ Հրում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ (207 կգ)[6]։

2019 թվականի սեպտեմբերի 23-ին մասնակցելով Թաիլանդում ընթացող աշխարհի առաջնությանը՝ տղամարդկանց 89 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Մկրտչյանը բարձրացրել է 167 կգ, իսկ հրում վարժությունում՝ 208 կգ։ Երկամարտի 375 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը դարձել է աշխարհի չեմպիոն[7]։

2024 թվականի փետրվարի 18-ին Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Հակոբը մինչև 96 կգ քաշային կարգում դարձել է աշխարհամասի չեմպիոն՝ 1 կիլոգրամով (166 + 209 = 375) առաջ անցնելով Հայաստանը ներկայացնող մեկ այլ ծանրորդից՝ Դավիթ Հովհաննիսյանից[8]։

Հիմնական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Վայրը Քաշը Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Հորիզոնական
1 2 3 Հորիզոնական 1 2 3 Հորիզոնական
Աշխարհի առաջնություն
2014 Ղազախստան Ղազախստան, Ալմաթի 77 կգ 135 140 140 30 170 175 180 18 320 20
2018 Թուրքմենստան Թուրքմենստան, Աշխաբադ 89 կգ 160 160 168 14 205 213 213 2nd 365 7
Եվրոպայի առաջնություն
2019 Վրաստան Վրաստան, Բաթում 89 կգ 160 164 166 4 201 207 1st 371 1st
Աշխարհի առաջնություն
2019 Թաիլանդ Թաիլանդ, Պատտայա 89 կգ 163 167 170 4 204 208 2nd 371 1st

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ծանրորդ Հակոբ Մկրտչյանն աշխարհի չեմպիոն է
  2. «Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետ կոչմանը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. «Նանջինգ-2014. Հակոբ Մկրտչյանը Հայաստանին բերեց առաջին ոսկե մեդալը». News.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  4. IWF.net. «IWF Results». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. IWF.net. «2018 World Weightlifting Championships Results». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. «Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  7. Հակոբ Մկրտչյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն
  8. «Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն - Armsport.am». armsport.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]