Հակոբ Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Մկրտչյան
Ծնվել էհոկտեմբերի 19, 1919(1919-10-19)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էմայիսի 5, 1984(1984-05-05) (64 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունլեզվաբան և բարբառագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Պատմաբանասիրական հանդես, Երևանի պետական համալսարան և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան

Հակոբ Մկրտչի Մկրտչյան (հոկտեմբերի 19, 1919(1919-10-19), Ալեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - մայիսի 5, 1984(1984-05-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, բարբառագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1951)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Մկրտչյանը ծնվել է Ալեքսանդրապոլում, որտեղ միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան և Վահան Չերազի և նրա կնոջ խորհրդով սովորել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում, միաժամանակ զբաղվել է ուսուցչական աշխատանքով։ 1939-1946 թվականներին աշխատել է Աղինի շրջանի դպրոցներում, եղել է հայոց լեզվի ուսուցիչ, ուսմասվար, շրջանային ժողկրթբաժնի տեսուչ և պրոֆմիության շրջանային կոմիտեի նախագահ։ 1946-1949 թվականներին եղել է Հայաստանի ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1961-1962 թվականներին աշխատել է «Պատմաբանասիրական հանդեսում»։ 1962 թվականից Հայկական պետական հեռակա մանկավարժական ինստիտուտում եղել է նախ մանկավարժության, ապա՝ հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի դեկան։ 1967 թվականին տեղափոխվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, աշխատել հայոց լեզվի, ապա՝ հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոններում, դոցենտի պաշտոնով։ Եղել է նաև կուլտուրայի և երաժշտության, մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկաների, նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետների դեկան, հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկայի ֆակուլտետի դեկան։ Դասախոսել է նաև Երևանի պետական համալսարանում (լատիներեն լեզվի դասընթաց), Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում (բարբառագիտություն, լեզվաբանության ներածություն, ժամանակակից հայոց լեզու և գրաբար)[1][2][3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակել է մի շարք գիտական աշխատություններ՝ «Կարնո բարբառը» մենագրությունը, «Արարատյան բարբառը» ուսումնասիրությունը և նույն բարբառի հսկայածավալ բառարանը` «Բառարան Արարատյան բարբառի»։ Մասնագիտական խմբագրման է ենթարկել մի շարք բարբառագիտական ուսումնասիրություններ, ինչպես նաև «Հայ ժողովրդական հեքիաթների» 1-4 հատորներ, խմբագրել է մի շարք ուսմնամեթոդական ձեռնարկներ, տպագրել է մի շարք հոդվածներ Հայկական սովետական հանրագիտարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ հ. 3
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Հակոբ Մկրտչյան». avproduction.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան(չաշխատող հղում)
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հակոբ Մկրտչյան