Հակոբ Ճաղարբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Ճաղարբեկյան
Ծնվել է1864
ԾննդավայրՇուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 1, 1900(1900-01-01)
Մասնագիտությունլրագրող, բանասեր և թարգմանիչ

Հակոբ Ճաղարբեկյան (1864, Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 1, 1900(1900-01-01)), հայ լրագրող‚ բանասեր, թարգմանիչ (ռուսերենից՝ հայերեն)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Ճաղարբեկյանը ծնվել է 1864 թվականի Շուշիում, որտեղ էլ կրթություն է ստացել թեմականն դպրոցում։ Որպես ուսուցիչ աշխատել է Թիֆլիսում, Բաքվում և այլ քաղաքներում։ 1880-ական թվականներից թղթակցել է «Նոր դար», «Արձագանք», Լումա պարբերականներին[2]։

Ռուսերենից կատարել է թարգմանություններ։

Մահացել է 1900 թվականի հունվարի 1-ին[3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանասիրության տեսություն (Թիֆլիս, 1894)
  • «Վահան Մամիկոնյան ըստ Ղազար Փարպեցու» (1894)
  • «Սասունցի Դավիթ դյութազն» (1895)
  • «Հայոց Լեզու» (Թիֆլիս, 1894, դասագիրք)
  • «Հայոց պատմություն» (Շուշի 1895)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԱՅ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ» (PDF).
  2. Ստեփանյան Գառնիկ։ Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով։ հատոր Բ, Ժ-Մ։ Երևան։ Սովետական գրող։ 1981, էջ 169
  3. «Մշակ»‚ 1900‚ № 27 («Մահազդ»)։