Հակոբ Ղահրամանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Ղահրամանյան
Ծնվել էմարտի 16, 1965(1965-03-16) (54 տարեկան)
ԾննդավայրԼՂՀ, Ասկերանի շրջան, գյուղ Խրամորթ
ՔաղաքացիությունԼՂՀ ԼՂՀ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի ժողտնտեսության ինստիտուտ
ԵրկերԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային համակարգը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային քաղաքականության զարգացման ուղղությունները, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատանքԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ
Գործունեությունպետական գործիչ

Հակոբ Շահրամանի Ղահրամանյան (մարտի 16, 1965(1965-03-16), Խրամորթ, Ասկերանի շրջան, Արցախ), պետական գործիչ, ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը[2]:

1986 թվականի ընդունվել է Կինեշմա քաղաքի (Ռուսաստանի Դաշնություն) տնտեսագիտական տեխնիկոմ, որը գերազանց ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի տնտեսագիտական ֆակուլտետը:

1985-1996 թվականներին աշխատել է ԼՂՀ Ասկերանի շրջանի ֆինանսական բաժնում՝ սկզբում որպես տեսուչ, այնուհետև բաժնի, տեսչության պետ, իսկ 1992-1996 թվականներին՝ շրջանային ֆինանսական բաժնի վարիչ:

1996 թվականին նշանակվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում, մինչև 1998 թվականը:

1998 թվականին ԼՂՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնում:[3]:

1999 թվականին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական վարչության պետի պաշտոնում և հանդիսացել է ԼՂՀ Կառավարության անդամ:

2003-2006 թվականներին համատեղությամբ դասավանդում էր ԱրՊՀ տնտեսա-իրավաբանական ֆակուլտետում:

2004 թվականի փետրվարից Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայության պետի պաշտոնում և պաշտոնավարել մինչև 2007 թվականը:

2008-2009  թվականներին զբաղեցրել է հատուկ հանձնարարությունների գծով Կառավարության ներկայացուցչի պաշտոնը ԼՂՀ Ազգային Ժողովում:

2009 թվականի սեպտեմբերից մինչև 2010 թվականի հունիս զբաղեցնում էր ԼՂՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը:

2010 թվականի հունիսից մինչև 2013 թվականի ապրիլը զբաղեցնում էր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

2011- 2013 թվականներին եղել է Արցախի պետական համալսարանի խորհրդի անդամ:

2013 թվականի ապրիլի 23-ից ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում և աշխատել այդ պաշտոնում մինչև կառավարության կառուցվածքային փոփոխությունները:[4]:

2015 թվականի հուլիսից 2016 թվականի ապրիլ ամիսը զբաղեցրել է ԼՂՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը:

2016 թվականի ապրիլի 29-ից զբաղեցնում է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում:
  • Հեղինակել է գիտական գրքեր, գիտական հոդվածներ և ուսումնամեթոդական ձեռնարկներ:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային համակարգը[5]
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային քաղաքականության զարգացման ուղղությունները[6]
  • ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրության, հարկերի և պարտադիր վճարների հաշվարկման մեթոդական ուղեցույցներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրերով 1999 թվականին շնորհվել է հարկային ծառայության երրորդ, 2004թվականին՝առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչում:
  • 2003 թվականին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային համակարգը» աշխատության համար արժանացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակին:
  • 2004-2007 թվականներին պարգևատրվել է անվանական նվերներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության պատվոգրով:
  • 2006 թվականին պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» մեդալով:
  • 2012 թվականին Պարգևատրվել է պետական պարգևով՝ «Երախտագիտություն» մեդալով:
  • 2013 թվականին Արդյունավետ համագործակցության համար Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների կողմից պարգևատրվել է պատվոգրերով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ»։ http://www.karabakh-open.info/hy/։ 29.04.2016 22:56 
  2. «Армянская энциклопедия фонда «Хайазг» — Энциклопедия фонда «Хайазг»»։ ru.hayazg.info (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-13 
  3. «ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ»։ https://www.tax.nk.am/index.php?name=static&id=308# 
  4. «ՀՌԱՀ-ը եւ ԼՂՀ հանձնաժողովը կհամագործակցեն մասնագիտական ռեսուրսների փոխօգնության գծով»։ http://www.aravot.am/։ 15:36 | Մարտ 25 2013 
  5. Ղահրամանյան Հակոբ (2003)։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային համակարգը։ Երևան: Ասողիկ 
  6. Ղահրամանյան Հակոբ (2002)։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային քաղաքականության զարգացման ուղղությունները : Սեղմագիր տնտեսագիտ. թեկն. /Ը.00.02/ /։ Երևան: Ա. հ.,