Հակոբ Գրիգորենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Գրիգորենց
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն

Հակոբ Գրիգորենց, XVII դարի հայ բանաստեղծ և գրքագետ, «Վասն այսմ Պրիթանիա» պոեմի հեղինակ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրական տեղեկությունները սակավ են։ Եղել է քահանա։ Հոր անունը Գրիգոր էր[2]։ Լոնդոն է ժամանել 1674 թվականին՝ ճանապարհորդելու և աշխարհը տեսնելու նպատակով։ 1674 թվականի դեկտեմբերի 12-ին ժամանել է Օքսֆորդ, որտեղ ծանոթացել է ոմն դոկտոր Մարշալի հետ։ Եղանակային պայմաններիի պատճառով հնարավորություն չունենալով տեղաշարժվել ոչ ծովով, ոչ ցամաքով, ամբողջ ձմեռ մնում է Օքսֆորդում։ Պահպանվել են Օքսֆորդում 1675 թվականի հունվարի 8-ին նրա կողմից գրված միսալը և այլ ձեռագրեր, որոնք նա գրի էր առնում Մարշալի խնդրանքով։ Լինելով Օքսֆորդում հագնում էր արևելյան հագուստ, որը անգլիացի տղաների մոտ վախ էր առաջացնում և նրան համարում էին դիագուշակ։ Այդ ժամանակ (1675 թվականի սկզբում) Մարշալի խնդրանքով գրում է «Գովք Պրիթանիոյ» պոեմը։ Հնարավոր է այս պոեմին արդեն լավ ծանոթ էր լորդ Բայրոնը։ 1684 թվականին Հակոբը արդեն Լեհաստանում էր՝ Լեմբերգում, որտեղ նույնպես գրի է առել մի քանի կրոնական գրքեր։ Կյանքի վերջին տարիների մասին ոչինչ հայտնի չէ[3]։

«Գովք Պրիթանիոյ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմում հեղինակը մեծ հիացմունքով նկարագրում է Անգլիայի պետական կառուցվածքը, անգլիացիների կենցաղն ու սովորույթները։ Թվարկվում են անգլիական հասարակության բոլոր շերտերը[4]։ Պոեմը բաժանվում է հետևյալ մասերի, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է երկուսից ինը քառատող․

  • Նախաբան
  • Կղզիս այսմիկ Պրիթանիա
  • Վասն երկրորդ Քարօլուս թագաւորի
  • Վասն բարլամէնթի իշխանաց
  • Վասն դատաւորաց
  • Վասն վիջիքանջիլերին շնորհակալութեան
  • Վասն եպիսկոպոսաց
  • Վասն վարդապետաց
  • Վասն բարերարին` վարդապետ մարշալի
  • Վասն քահանայից
  • Վասն իշխանաց
  • Վասն ուսուցիչ վարպետաց
  • Վասն առհասարակ աշակերտաց
  • Վասն եկեղեցւոյ արարողութեան
  • Վասն զօրականաց ամենեցուն
  • Վասն վաճառականաց
  • Վասն արհեստաւոր աշխատասիրաց
  • Վասն հասարակ մարդկանց
  • Վասն կանանց եւ կուսանաց
  • Վասն փոքր մանկանց
  • Վասն առհասարակ սպասաւորաց
  • Վերջաբան

Պահպանվել է մի քանի ձեռագրերում։ Բնօրինակ ձեռագիրը պահվում է Բոդլեյան գրադարանում։ Հրապարակվել է անգլերեն թարգմանության հետ միասին (անգլ.՝ Englands Eulogy) 1875 թվականին Վենետիկում (Սուրբ Ղազար կղզի), Մխիթարյան միաբանության ջանքերով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. История всемирной литературы. — М.: «Наука», 1987. — Т. 4. — С. 424—427.
  2. отсюда и "фамилия" Григоренц
  3. Byron: The Biography of a Master of Armenology / ed. by Stanislav A. Golovan and Mark M. Karamian. — Σίγμα, 2014. — С. 40—41.
  4. Бахчинян Г. Армянская национально-патриотическая поэзия XVII века. // Историко-филологический журнал АН АрмССР. — 1990. — № 3. — С. 26—42.
  5. Englands Eulogy, written in armenian verse by the Rev. James Grigorenz A. D. 1675: Text and translation.. — Venice, S. Lazarus, 1875.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]