Հակոբ Գուրունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Գուրունյան
Ծնվել է փետրվարի 16, 1916(1916-02-16)
Ծննդավայր Ծեբելդա, Գուլրիփշի շրջան, The Republic of Abkhazia
Վախճանվել է անհայտ
Մասնագիտություն բանաստեղծ, արձակագիր և մանկավարժ
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Կուսակցություն ԽՄԿԿ
Հակոբ Գուրունյան Վիքիդարանում

Հակոբ Թորոսի Գուրունյան (փետրվարի 16, 1916(1916-02-16), Ծեբելդա, Գուլրիփշի շրջան, The Republic of Abkhazia - անհայտ), հայ բանաստեղծ, արձակագիր, մանկավարժ: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1973 թվականից: ԽՄԿԿ անդամ 1946 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Գուրունյանը ծնվել է 1916 թվականի փետրվարի 16-ին, Աբխազիայի Գուլրիփշի շրջանի Ծեբելդա գյուղում: 1935 թվականին ավարտել է Սուխումի հայկական մանկավարժական ուսումնարանը: 1935-1937 թվականներին ուսուցչություն է արել Ծեբելդայի և Կրաևիչի դպրոցներում: 1937-1941 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Հիվանդության պատճառով 4-րդ կուրսից կիսատ է թողել ուսումը: 1941-1944 թվականներին աշխատել է Ծեբելդայի և Մերխելուլիի հայկական դպրոցներում: 1945-1946 թվականներին շարունակել է ուսումը և ավարտել Երևանի պետական համալսարահը: 1946 թվականից հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ծեբելդայի համար 2 հայկական միջնակարգ դպրոցում[1]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենի ծուխ (բանաստեղծություններ), Սուխում, 1960, 110 էջ:
  • Սիրտ, Երևան, «Հայաստան», 1964, 48 էջ:
  • Անտառում, Երևան, «Հայաստան», 1967, 84 էջ[2]:
  • Փոթորիկ, Երևան, «Հայաստան», 1970, 62 էջ:
  • Պատմվածքներ, Երևան, «Հայաստան», 1973, 111 էջ[3]:
  • Հողի ձայնը, Երևան, «Սովետական գրող», 1976, 200 էջ[4]:
  • Անտառի շշուկը: Պատմվածքներ և ժողովրդական զրույցներ, Երևան, «Սովետական գրող», 1979, 136 էջ:
  • Հավատի ճամփաներով: Վեպ: [Դպրոցական միջին և բարձր տարիքի համար], Արևիկ, 1988, 334 էջ[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ 495-496։
  2. Գուրունյան Հակոբ Թորոսի, Խմբ. Գյուլնազարյան Խաժակ Մեսրոպի, Նկ. Մանդակունի Վաղինակ Քրիստափորի (1967)։ Անտառում: Պատմվածք: Դպր. միջին տարիքի համար։ Երևան: Հայաստան 
  3. Գուրունյան Հակոբ Թորոսի, Խմբ. Գյուլնազարյան Խաժակ Մեսրոպի, Նկ. Ղարագյոզյան Հ Հ (1973)։ Պատմվածքներ: Դպր. միջին տարիքի համար։ Երևան: Հայաստան 
  4. Գուրունյան Հակոբ Թորոսի, Խմբ. Գյուլնազարյան Խաժակ Մեսրոպի, Խմբ. Բերբերյան Մ Գ, Նկ. Գասպարյան Գաստելլո Ավետիսի (1976)։ Հողի ձայնը: Ժողովածու: Միջին տարիքի դպր. համար։ Երևան: Սովետական գրող 
  5. Գուրունյան Հակոբ Թորոսի (1988)։ Հավատի ճամփաներով: Վեպ : [Դպրոցական միջին և բարձր տարիքի համար] (հայերեն)։ Արևիկ։ ISBN 9785807700889