Հակոբ Գուրգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Գուրգեն
Ծնվել է1850
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1915
Մասնագիտությունխմբագիր

Հակոբ Գուրգեն (Պիպեռճյան) (1850, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1915), հայ մանկավարժ, խմբագիր։

Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է տեղի Թարգմանչաց վարժարանում, ավարտելուց հետո զբաղվել մանկավարժությամբ։ 1870 թվականին խմբագրել է «Փող արևելյան» լրագրի «Ներքին լուրեր» բաժինը։ Աշխատել է Կ. Փանոսյանի գիշերօթիկ վարժարանում, 1876 թվականին Օրթագյուղում հիմնել է «Հայկական կրթարան» դպրոցը, որը գործել է մինչև 1890 թվականը։ 1894-1896 թվականներին պաշտոնավարել է Կարինի Սանասարյան վարժարանում որպես հայոց լեզվի ուսուցիչ։ Աշխատակցել է «Մասիս», «Արևելյան մամուլ», «Մանզումեի էֆքյար» և այլ պարբերականների։ Որպես ծածկանուն օգտագործել է Գուրգեն, Սմբատ, Վահե։ 1898-1904 թվականներին «Արևելքում» Արետ ծածկանունով գրել է շաբաթական քրոնիկներ։ Առանձին գրքերով հրատարակել է «Ուղևորութւն յԱթենս և ի Զմիւռին» (1881) երկը։ 1886-1888 թվականներին Մատաթիա Գարագաշյանի հետ հրատարակել է «Ճաշակ ոսկեղեն դպրութեան» հանդեսը գրաբար։ Կազմել է «Պատկեր աշխարհիկ գրականութեան» ընթերցարանը, բաղկացած երկու հատորից։ Նրա կարևոր երկերից է «Համառօտ արուեստ տաղաչափութեան» ձեռնարկը, որը լույս է տեսել 1897 թվականին, Կ. Պոլսում[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 272.