Հակոբ Ասատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հակոբ Ասատրյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1967 (55 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող և խմբագիր |
Ասատրյան Հակոբ Լեոնիդի (նոյեմբերի 16, 1967, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, խմբագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է ԵՊՀ-ում (Երևանի Պետական Համալսարան) (1984-1987 թթ), ավարտել է ՄՊՀ (Մոսկվայի Պետական Համալսարան) (1990)։ 1991-1998 թվականներին՝ «Ազգ» օրաթերթի աշխատակից, 1992-1998 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ-ում «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության, 1993-1997 թվականներին՝ «Արմինիըն Ինտերնեշընըլ Մեգըզին» (Գլենդել, ԱՄՆ) և «Նուվել դ'Արմենի» (Փարիզ) ամսագրերի թղթակից։ 1991 թվականից «Ազգի» սեփական թղթակիցն է Չեխիայում։ 1999 թվականին Պրահայում հիմնադրել է «Կովկաս-Արևելյան Եվրոպա» լրատվական կենտրոնը, «Օրեր» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է։
ԹՄՄ Վարդգես և Ռիտա Պալյանների «Տարվա լավագույն լրագրող» (1995), ՀԺՄ և Համաշխարհային հայկական կոնգրեսի (2011, լավագույն լրագրողական հրապարակումների համար) մրցանակներ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ, Երևան, 2015, էջ 108։