Հալլե-Վիլվոորդե
| Երկիր | |
|---|---|
| Կարգավիճակ | Բելգիայի վարչական շրջան |
| Մտնում է | Ֆլամանդական Բրաբանտ |
| Ներառում է | Affligem?, Asse?, Beersel?, Բևեր, Dilbeek?, Drogenbos?, Galmaarden?, Gemeente Gooik?, Խրիմբերխեն, Halle?, Herne?, Hoeilaart?, Kampenhout?, Kapelle-op-den-Bos?, Kraainem?, Լենիկ, Liedekerke?, Լինկեբեեկ, Լոնդերզել, Machelen?, Meise?, Merchtem?, Opwijk?, Overijse?, Pepingen?, Roosdaal?, Sint-Genesius-Rode?, Sint-Pieters-Leeuw?, Steenokkerzeel?, Ternat?, Vilvoorde?, Wemmel?, Wezembeek-Oppem?, Zaventem? և Zemst? |
| Բնակչություն | 643 415 մարդ (հունվարի 1, 2020)[1] |
| Տարածք | 942,93 կմ² |
| Փոխարինեց | Բրյուսել-Հալլե-Վիլվոորդե |
Հալլե-Վիլվոորդե (հոլ.՝ Arrondissement Halle-Vilvoorde, ֆրանսերեն՝ Arrondissement administratif de Hal-Vilvorde), Բելգիայի Ֆլանդրիա տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի վարչական շրջան[2], որը միավորում է 35 համայնք։ Գրեթե բոլոր կողմերից շրջապատում է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը (միայն Տերվյուրենի շրջանը Լյովենի շրջանի մի մասն է)։ Բնակչությունը՝ 643 415 մարդ (հունվարի 1, 2020)[1]։
Հալլե-Վիլվորդե շրջանի բոլոր համայնքներում պաշտոնական լեզուն նիդերլանդերենն է (1963 թվականից), սակայն դրանցից 7-ում կան լեզվական արտոնություններ ֆրանկոֆոնների (ֆրանսախոսներ) համար։ Վերջին տարիներին, Բրյուսելի գալլացման և ենթաուրբանիզացման գործընթացներով պայմանավորված՝ ավելի ու ավելի մեծ թվով ֆրանկոֆոններ են տեղափոխվում Հալլե-Վիվոորդեի համայնքներ։ Ֆրանսալեզու մամուլում Բրյուսելին մոտ գտնվող Հալլե-Վիլվոորդե, ինչպես նաև Տերվյուրեն համայնքները ստացել են Բրյուսելի ծայրամասեր անվանումը։
Ֆրանկոֆոնների թվաքականը համայնքից համայնք տատանվում է 5%-ից մինչև 85%-ի սահմաններում, սակայն այն աստիճանական աճի միտում ունի։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տարիներին Հալլե-Վիլվոորդե վարչական շրջանում բնակչության աճը.
| Year | Population |
|---|---|
| 1990 | 533,719 |
| 1995 | 549,165 |
| 2000 | 558,220 |
| 2005 | 572,697 |
| 2010 | 593,455 |
| 2015 | 617,330 |
| 2017 | 627,247 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.ibz.rrn.fgov.be/fr/population/statistiques-de-population/
- ↑ «Bevölkerung nach Wohnsitz, Nationalität, Familienstand, Alter und Geschlecht». Direction générale Statistique – Statistics Belgium. Direction générale Statistique – Statistics Belgium. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 27-ին.
