Բրյուսել-Հալլե-Վիլվոորդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրյուսել-Հալլե-Վիլվոորդեի քարտեզ

Բրյուսել-Հալլե-Վիլվոորդե (կրճատ՝ Բ-Հ-Վ, BHV, հոլ.՝ Brussel-Halle-Vilvoorde, ֆր.՝ Bruxelles-Hal-Vilvorde), ընտրական շրջան Բելգիայի Թագավորությունում։ Այն ընդգրկում է երկրի մայրաքաղաք Բրյուսելը (պաշտոնապես՝ երկլեզու) և Ֆլանդրիա դաշնային սուբյեկտի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի Հալլե-Վիլվոորդե վարչական շրջանը։

Պատմություն և հակամարտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանդրիայի (Ֆլանդերս) միակ պաշտոնական լեզուն նիդերլանդերենն (ֆլամանդերեն) է։ Ֆլամանդական քաղաքական կուսակցությունները Բ-Հ-Վ-ն դիտարկում են որպես իր տեսակի անախրոնիզմ, որովհետև այն թույլ է տալիս Բրյուսելի պերեֆիրեայի ֆրանսախոսներին (ֆրանկոֆոններին) ձայն տալ ֆրանսախոս քաղաքական կուսակցություններին ինչպես ինքնին Բրյուսելում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Ֆլանդրիայում ֆրանսախոս փոքրամասնության առկայությունը ֆլամանդական պաշտոնական կառավարությունը 1963 թվականից չի ճանաչում, չնայած, որ ֆրանկոֆոնները կազմում են զգալի, իսկ երբեմն ճնշող մեծամասնությունը մի շարք մերձքաղաքային մունիցիպալիտետների բնակչության կազմում։ Քվեարկելով սեփական կուսակցությունների՝ առաջին հերթին Ֆլանդրիայի ֆրանկոֆոնների միության օգտին, ֆրանսախոսները երբեմն կարողանում են ձևավորել ֆրանսախոս մունիցիպալիտետներ, որոնք էլ հետագայում, ի հեճուկս վարչությունում ֆրանսերենի օգտագործման արգելանքի, ընտրում են ֆրանսախոս բուրգոմիստերների։ Ֆլամանդացիները պահանջում են Բ-Հ-Վ լուծարումը, որը, նրանց կարծիքով, կօգնի Ֆլամանդական Բրաբանտին պահպանել Ֆլանդրիայի տարածքային և լեզվական ամբողջականությունը, և ֆրանսախոսների համար նիդերլանդերենին անցում կատարելու ազդակ կհանդիսանա։

Ֆրանսախոսների մեծամասնությունը համաձայն է Բ-Հ-Վ-ի լուծարմանը միայն այն դեպքում, եթե Բրյուսելի տարածքը մեծացվի ի հաշիվ 6 արտոնյալ-ֆրանսախոս մունիցիպալիտետների (որտեղ ֆրանսախոսները կազմում են բնակչության 60-85%-ը) միացման և/կամ Վալոնիայի հետ տարածքային կապի՝ այպես կոչված Բրյուսել-Վալոնիա միջանցքի ստեղծում։

Լուծարում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերի 15-ին Բրյուսել-Հալլե-Վիլվոորդեն լուծարվել է։ Բրյուսելի պերեֆիրեայի 7 արտոնյալ-ֆրանսախոս համայնքները պահպանել են իրենց իրավունքները։ Երկրի անկման պարագայում դրանք փաստացի իրավունք են ստանում միանալու Բրյուսելին[1]։

Միևնույն ժամանակ ստեղծվել են Բրյուսել քաղաքի (Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանին համապատասխանող) և Հյուսիսային Բրաբանտ նահանգի (Հալլե-Վիլվոորդեի և Լյովենի շրջանները միավորող) առանձին ընտրական շրջաններ։ Այսպիսով, Ֆրանսիական համայնքի կուսակցությունները կորցրել են նիդերլանդախոս Հալլե-Վիլվոորդեի տարածքում ընտրություններին անմիջականորեն մասնակցելու հնարավորությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Libre.be, La. «Pourquoi Flamands et francophones ont-ils accepté cet accord?» (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.