Հալեպի ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալեպի ազգային գրադարան
(دار الكتب الوطنية)
ԵրկիրՍիրիա Սիրիա
Տեսակհանրային գրադարան
Գործունեության ոլորտհանրակրթություն
Հիմնվել է1924 թվական
ՏեղադրությունՀալեպ

Հալեպի ազգային գրադարան (արաբ․՝ دار الكتب الوطنية‎‎), հանրային գրադարան Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում։ Հիմնադրվել է 1924 թվականին՝ Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատի գոյության տարիներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալեպում ազգային գրադարան բացելու որոշումն ընդունվել է Դամասկոսի կենտրոնական կառավարության կողմից 1924 թվականին՝ դառնալով Արաբական գիտական ակադեմիայի մասնաճյուղ։ Նույն թվականին շեյխ Քամել ալ-Ղազին դառնում է գրադարանի առաջին տնօրենը։

1937 թվականին Բաբել ալ-Ֆարաջի հրապարակում սկսվում է գրադարանի մշտական շենքի շինարարական աշխատանքները։ Այն նշանավոր է նրանով, որ գրադարանի շենքը տեղակայված է հրապարակի ժամացույցի հարևանությամբ։ Գրադարանի շինարարությունն ավարտվել է 1939 թվականին։ Նոր գրադարանի շենքի բացումը հետաձգվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ որոշակի հանգամանքների պատճառով։

Ի վերջո, Հալեպի նահանգապետ Մուստաֆա ալ-Շիհամիի ջանքերով 1945 թվականի դեկտեմբերի 4-ին բացվում է գրադարանի նոր շենքը՝ 6000 գրքերից կազմված հավաքածուով[1]։

Գրադարանը մնում է Հալեպի քաղաքապետարանի իրավասության տակ մինչև 1954 թվականը, երբ շենքը վերակառուցվելով դառնում է Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարության տնօրինության տակ գտնվող սուբյեկտ[2]։ Ներկայումս գրադարանը կազմված է 100 000 գրքերի հավաքածուից։ Շենքն ունի 300 հանդիսատես տեղավորող փոքրիկ թատրոնի դահլիճ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հալեպի ազգային գրադարան
  2. «Հալեպի ազգային գրադարան՝ Սիրիայի հնագույն մշակութային օջախներ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.