Հալդոր Ստեֆաունսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հալդոր Ստեֆաունսոն
Ծնվել էդեկտեմբերի 1, 1892(1892-12-01)
ԾննդավայրԻսլանդիա
Վախճանվել էհունվարի 5, 1979(1979-01-05) (86 տարեկանում)
Վախճանի վայրՌեյկյավիկ, Իսլանդիա
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
ՔաղաքացիությունFlag of Iceland.svg Իսլանդիա

Հալդոր Ստեֆաունսոն (իսլ.՝ Halldór Stefánsson, դեկտեմբերի 1, 1892(1892-12-01), Իսլանդիա - հունվարի 5, 1979(1979-01-05), Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի արձակագիր, դրամատուրգ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթե ողջ կյանքն աշխատել է բանկում: 1930-ական թվականներին գրողների «Կարմիր փետուրներ» խմբակի ակտիվ մասնակից է եղել:

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ստեղծագործությունների հերոսները հասարակ, շատ հաճախ կյանքը չդասավորված մարդիկ են: Պատմվածքների ժողովածուներից են՝ «Մի քանի բնորոշ գծերով» (1930), «Մնացորդում՝ մեկ» (1942), «Սև վտառներ» (1962), գրել է նաև հոգեբանական վիպակներ՝ «Փակագծերում» (1945), «Չորս հոգով՝ պոկեր» (1959), «Պատմություն մի մարդու մասին, որը ինքն իր ձեռքը կոխ է տվել» (1960)։ Հ. Ստեֆաունսոնը բեղմնավոր աշխատանք է կատարել նաև որպես թարգմանիչ, մասնավորապես, իսլանդերեն հրատարակելով Կոստանտին Պաուստովսկու ինքնակենսագրական եռերգությունը և թատրոնի համար բեմականացնելով Մաքսիմ Գորկու «Մայրը»[1]։

Հալդոր Ստեֆաունսոնը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սև վտառներ: Իսլանդական նովելներ, Ե., Սովետական գրող, էջ 206-264: Ռուսերենից թարգմ.՝ Ռոզա Ջանոյան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իսլանդական նովելներ, Ե., Սովետական գրող, 269-270: