Հաթ-Ռիվերի իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Հաթ-Ռիվերի իշխանություն
Դրոշ
Hutt River drapeau.jpg

Կոորդինատներ: 28°4′45.01″ հվ. լ. 114°28′48.00″ ավ. ե. / 28.0791694° հս․. լ. 114.4800000° ավ. ե. / 28.0791694; 114.4800000
Երկիր Ավստրալիա Ավստրալիա
Պաշտոնական լեզու անգլերեն, ֆրանսերեն և էսպերանտո
Ժամային գոտի UTC+8
Պաշտոնական կայք principality-hutt-river.com
##Հաթ-Ռիվերի իշխանություն (Ավստրալիա)
Red pog.png

Հաթ-Ռիվերի իշխանություն, վիրտուալ պետություն Ավստրալիայում, որը հիմնվել է 1970 թվականին Լեոնարդ Քեսլիի կողմից: Ամբողջական անվանումը` Հաթ-Ռիվերի շրջանի իշխանություն, այժմ` Հաթ-Ռիվերի իշխանություն: Գտնվում է Քեսլի ընտանիքին պատկանող ֆերմերային տնտեսության տարածքում, Արևմտյան Ավստրալիա նահանգի վարչական կենտրոն Պետր քաղաքից 517 կմ դեպի հյուսիս:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Արևմտյան Ավստրալիա նահանգի վարչակազմը քվոտա է սահմանել ցորենի աճեցման համար, ինչը վտանգել է տարածքի շատ ֆերմերային տնտեսությունների գոյությունը: Քեսլի ընտանիքն օրենքներն այնպես մենաբանեց, որ դրանք նրանց իրավունք տվեցին ձևավորել իրենց սեփական կառավարությունն ու անկախանալ Ավստրալիայից: Քվոտաների վերաբերյալ երկարացված բանավեճերի արդյունքում 1970 թվականին Լեոնարդ Ջորջ Քեսլին (Leonard George Casley) պաշտոնապես անկախացավ Ավստրալական միությունից և 1970 թվականի ապրիլի 21-ին ղեկավարեց նոր ձևավորված Հաթ-Ռիվեր գավառը:

2006 թվականի դեկտեմբերին Լեոնարդ իշխանը փոխել է պետության անվանումը, դարձնելով այն «Հաթ-Ռիվերի իշխանություն»` հրաժարվելով «գավառ» բառից[1]: 2008 թվականին Եվրոպական Միությունը հուշագիր է հրապարակել «մասնավոր կազմակերպությունների և որոշակի անձանց կողմից տրվող «հորինված» անձնագրերի» վերաբերյալ, որոնցով արգելվում է տրամադրել պաշտոնական տրանզիտային վիզաներ: Փաստաթղթում այդպիսի «հորինված» անձնագրերի թվում հիշատակվում են նաև Հաթ-Ռիվերի իշխանության անձնագրերը:

2011 թվականին պետությունում մշտապես ապրում է մոտավորապես 30 մարդ, այն դեպքում, երբ Իշխանության անձնագրերի կրողների թիվը հաշվվում է մոտ 14.000[2]:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաթ-Ռիվերի իշխանության մետաղադրամը, 1991 թվական

Հաթ-Ռիվերի դոլար (ավստրալական դոլարի հանդեպ ունի 1:1 հարաբերակցությունը): 1974 թվականին թողարկվեցին թղթադրամներ, իսկ 1976 և 1978 թվականներին` մետաղադրամներ: Դրամահատումը կատարվում էր Կանադայում, Լոմբարդո դրամահատարանում: Ցածր անվանական արժեք ունեցող մետաղադրամները նախատեսված էին դրամաշրջանառության համար: Միևնույն ժամանակ թողարկվում էին նույն մետաղադրամներից հավաքածուների համար, 30 դոլար արժողությամբ արծաթե և 100 դոլար արժողությամբ ոսկե մետաղադրամներ: 1979 թվականին որոշում ընդունվեց դադարերցնել շրջանառային մետաղադրամների հատումը և զբաղվել միայն թանկարժեք մեդալներից հուշադրամների հատմամբ: Դրամահատման վայրը դարձավ ԱՄՆ-ում գտնվող Նյու Քուինսլենդ դրամահատարանը: 1995 թվականին ԱՄՆ-ի փոստային ծառայությունը դադարեցրեց ԱՄՆ-ում Հաթ-Ռիվերի իշխանության մետաղադրամների վաճառքն իր տարածքում: 2000 թվականին ավստրալական դրամահատարանում ոչ մեծ ծավալով հատվել են 100 դոլարանոց ոսկե մետաղադրամներ` նվիրված Հաթ-Ռիվեր գավառի կազմավորմանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]