Հաթիմ ալ-Տայի
Հաթիմ ալ-Տայի حاتم الطائي | |
---|---|
Վախճանվել է | 578 |
Վախճանի վայր | Ալ-Ավարեդ, Հաիլի գավառ, Նաջդ (այժմ՝ Սաուդյան Արաբիա) |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Ազգություն | արաբ |
Ժանրեր | կասիդա |
Զավակներ | Ադի իբն Հաթիմ և Սաֆանա բինտ Հաթեմ ալ-Թայ |
Հաթիմ ալ-Տայի (արաբ․՝ حاتم الطائي, - 578, Հաիլ, Սաուդյան Արաբիա), Նախաիսլամական Արաբիայի 6-րդ դարի հռչակավոր բանաստեղծ։ Եղել է քրիստոնյա։ Հայտնի է եղել չափազանց առատաձեռնությամբ և մեծահոգությամբ։ Նրա անունը մինչ օրս արաբների համար օրինակ է դարձել մեծահոգության, հարևաններին օգնության հասնելու ու բարոյական բարձր նկարագրի տեր լինելու այաքինության մեջ։
Ալ-Տային Հազար ու մի գիշեր հեքիաթաշարի կերպարներից է։ Նրա մասին զանազան լեզուներով բազմաթիվ աշխատություններ են գրվել։ Նրա արկածախնդրությունների մասին ֆիլմեր են նկրավել։ Նրա հռչակը տարածվել է ամբողջ Միջին Արևելքում և Պարսկաստանում, ընդհուպ մինչև Հնդկաստան։ Նա հիշվել է նաև Մուհամմադի թողած հադիսներում[1]։
Նրա բանաստեղծական տողերը փառաբանում են քաջությունն ու մեծահոգությունը։ Գրել է նաև սիրային կասիդաներ։
Թաղված է Հայիլի շրջանի Թովարեն գյուղում։ Նրա գերեզմանը կանգուն է մինչ այսօր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Քիթաբ ալ-Աղանի, հեղինակ Աբու ալ-Ֆարաջ ալ-Իսֆահանի