Հաբիբ Հասանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաբիբ Հասանով
Həbib Rəhim oğlu Həsənov
Ծնվել էօգոստոսի 5, 1922(1922-08-05)
ԾննդավայրԼճափ, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Մահացել է2004
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մասնագիտությունպետական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Honored Journalist of Armenian SSR

Հաբիբ Ռահիմ օկլի Հասանով (ադրբ.՝ Həbib Rəhim oğlu Həsənov, օգոստոսի 5, 1922(1922-08-05), Լճափ, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - 2004, Բաքու, Ադրբեջան), Ադրբեջանական պետական գործիչ, Ադրբեջանական ԽՍՀ անտառտնտեսության նախարար (1981–1988), ԱՀ Կոմկուսի Թովուզի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար (1974–1980), Հայկական կոմկուսի Ամասիայի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար (1956–1960 ), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ պատգամավոր, ՀԽՍՀ վաստակավոր լրագրող (1971)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաբիբ Հասանովը ծնվել է 1922 թվականի օգոստոսի 5-ին Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի Լճափ գյուղում։

1941 թվականից աշխատել է Ազիզբեկովի շրջանի գյուղական դպրոցի ուսուցիչ, իսկ ավելի ուշ՝ տնօրեն։

1947 թվականից սովորել է Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցում, աշխատել Հայաստանի Ազիզբաովի շրջկուսկոմի բաժնի վարիչ, Էջմիածնի կուսակցական կոմիտեի երկրորդ քարտուղար, Ամասիայի շրջանի առաջին քարտուղար։

Եղել է 1960 թվականից «Սովետական Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալը։

1974 թվականից աշխատել է Ադրբեջանի Թովուզի շրջանային կուսակցական կոմիտեի առաջին քարտուղար, 1980 թվականից՝ Ադրբեջանական ԽՍՀ Պետական անտառտնտեսության կոմիտեի նախագահ, 1981 - 1988 թվականներին՝ անտառտնտեսության նախարար։

Բազմիցս ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, 5 անգամ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 3 անգամ՝ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

ՀԽՍՀ վաստակավոր լրագրող է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Депутаты Верховного Совета Азербайджанской ССР. Девятый созыв (aze-ru) . Баку: Азернешр. 1976 год. — С. 362.
  2. Ermənistan Azərbaycanlılarının tarixi coğrafiyası. Bakı: Gənclik. 1995. səh. 440.