ՀԽՍՀ հողային բարեփոխումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից

Հողային բարեփոխումներ ՀԽՍՀ-ում, կատարվել են 1920-1927 թվականներին՝ ԽՍՀՄ կառավարության և հողային մարմինների մասնակցությամբ ու օգնությամբ։ Հայաստանի ժողկոմխորհը, առաջնորդվելով ՞Դեկրետ հողի մասին՞ լենինյան փաստաթղթով և արտահայտելով հանրապետության աշխատավոր գյուղացիության կամքը, 1920 թվականի դեկտեմբերի 28-ին հրապարակեց «Հողերի պետականացման մասին» դեկրետը։ Այդ պատմական ակտով ԽՍՀՄ-ում ազգայնացվեց ամբողշ հողը, վերացվեց նրա նկատմամբ եղած մասնավոր սեփականատիրական իրավունքը, և անհատույց բռնագրավվեցին կալվածատիրական ու եկեղեցապատկան հողերը։ Շուտով դեկրետներ ընդունվեցին նաև Հայաստանի սահմաններում եղած անտառների, ընդերքի և ջրերի ազգայնացման մասին։ Այս միջոցառումները հիմքեր ստեղծեցին ԽՍՀՄ-ում հողային բարեփոխումներ անցկացնելու համար։ Խորհրդային իշխանության հաստատման պահին ԽՍՀՄ-ում կային տասնյակ հազարավոր հողազուրկ, սակավահող գյուղացիներ և դրան հակառակ, բազմաթիվ հողաշատ տնտեսություններ։ Խորհրդային Հայաստանում հողային բարեփոխումների առանձնահատուկ դժվարություններից էր այն, որ 1914-1920 թվականների պատերազմների, բռնի տեղահանությունների հետևանքով Արևմտյան Հայաստանից, Կարսի մարզից, Սուրմալուի գավառից գաղթել և Խորհրդային Հայաստանում ապաստանել էին մոտ 250 հազար հայեր (հիմնականում գյուղացիներ), որոնց նույնպես պետք է ապահովեին հողով։ Բացի այդ, խորհրդային կարգերի հաստատումից հետո Ադրբեջանը ԽՍՄ-ից, Պարսկաստանից և այլ վայրերից Խորհրդային Հայաստան վերադարձան 1918-1920 թվականներին երկրից հեռացած տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ։ Դժվարություն էր հարուցում նաև հանրապետության ընդհանուր սակավահողությունը։ Հողային բարեփոխումների անցկացման դժվար խնդիրներից էր շնչապատկան նորմերի սահմանումը։ Հանրապետության կառավարությունը, հիմք ընդունելով վիճակագրական նոր տվյալներ, 1922 թվականին սահմանեց գյուղացիության շնչապատկան հողի չափերը։ Ըստ բնակլիմայական գոտիների, այն արտահայտվել է հետևյալ կերպ, դաշտայինում՝ 0, 5, նախալեռնայինում՝ 0, 75, լեռնայինում՝ 1, 25 և ալպյան գոտում՝ 1, 5-3 դեսյատին։ Գավառային, շրջանային և գյուղական հողային մարմինները, ղեկավարվելով ԽՍՀՄ հողժողկոմատի մշակած և կառավարության կողմից հաստատված կանոններով, ձեռնամուխ եղան տեղերում իրագործելու հողային բարեփոխումներ, որոնք հետապնդում էին երկու նպատակ, առաջին՝ կատարել միջգյուղային հողաշինարարություն, երկրորդ՝ իրագործել յուրաքանչյուր գյուղի ներքին հողաբաժանությունը։ Միջգյուղային հողաշինարարության ժամանակ հողառատ գյուղերից կտրվում և հարևան սակավահող գյուղերին էին տըրվում որոշակի չափԻ հողատարածություններ։ Սակավահող գյուղերին էին հատկացվում նաև պետական, կալվածատիրական ու վանքապատկան հողեր (200 հազար դեսյատին)։ Միջգյուղային հողաշինարարությունը ԽՍՀՄ-ում հիմնականում ավարտվեց 1926 թվականին։ Համեմատաբար դժվար էր գյուղի ժամանակավոր ներքին հողաբաժանությունը, որը կատարվելու էր հավասարության հիմունքներով, ըստ ԽՍՀՄ հողային օրենսգրքի՝ ընդհանուր վերաբաժանման կամ առանձին ծխերի հողաբաժինների հավելման ու կրճատման միջոցով։ 1922-1927 թվականներին հաջողությամբ իրագործվեց այս խնդիրը։ Այդպիսով հիմնականում ավարտվեցին հողային բարեփոխումները ԽՍՀՄ-ում։ Հանրապետաության հողն ու ջուրը դարձան պեաական համաժողովրդական սեփականություն, վերացվեց կալվածատիրական, վանքապատկան, եկեղեցապատկան հողատիրությունը, և կուլակային հողատարածության մի մասն անցավ հողազուրկ, հողասակավ գյուղացիներին, կարգավորվեց միջգյուղային հողօգտագործումը, աշխատավոր գյուղացին դարձավ հավասար հողաբաժնի տեր, և հիմնվեցին հատ ու կենտ գյուղատնտեսական կոմունաներ ու պետական տնտեսություններ։ 1920-ական թվականներին հողային բարեփոխումների շնորհիվ հանրապետության գյուղական բնակչության յուրաքանչյուր շնչին հատկացվեց 1, 97 դեսյատին (հինգ հողահանդակներ միասին վերցրած՝ վարելահող, խոտհարք, գյուղական արոտավայր, այգի, տնատեղ)։ Մինչ հեղափոխությունը այն կազմում էր 0, 77 դեսյատին։ Շնչապատկան հողաբաժանության շնորհիվ հողեր ստացան ոչ միայն բնիկ գյուղացիները, այլն ԽՍՀՄ-ում ապաստան գտած տասնյակ հազարավոր գաղթականներ։ 1928-1929 թվականներին ԽՍՀՄ-ում սկսվեց գյուղի սոցիալիստական վերակառուցումը՝ կոլեկտիվացման ուղիով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 527 CC-BY-SA-icon-80x15.png