ՀՀ հողային օրենսգիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ՀՀ Հողային օրենսգիրքը ընդունվել է 2001 թվականին։ Այդ օրենսգրքով սահմանվել են ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց, համայնքների, պետական հողային սեփականության ձևերը։ ՀՀ Հողային օրենսգիրքը սահմանում է հողային հարաբերությունների պետական կարգավորման կատարելագործման, հողի տնտեսավարման կազմակերպման, իրավական ձևերի զարգացման, հողերի բերրիության, հողօգտագործման արդյունավետության բարձրացման, մարդկանց կյանքի ու առողջության համար բարենպաստ շրջակա բնական միջավայրի պահպանման և բարելավման, հողի նկատմամբ իրավունքների պաշտպանության իրավական հիմքերը՝ ելնելով հողի կարևոր բնապահպանական, տնտեսական ու սոցիալական նշանակությունից, որի շնորհիվ ՀՀ-ում հողն օգտագործվում և պահպանվում է որպես ժողովրդի կենսագործունեության պայման։ Հողի տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը չպետք է վնաս պատճառեն շրջակա բնական միջավայրին, երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը, չպետք է խախտեն քաղաքացիների և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը։ ՀՀ Հողային օրենսգիրքը գործող ՀՀ հողային իրավունքի բաղկացուցիչ մասն է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողային ռենտա

Հողային իրավունք

Հողային աշխատանքներ

Հողային քարտեզներ

Հողային ֆոնդ

Հողային կադաստր

Հողի օդային ռեժիմ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png