ՀԽՍՀ առևտրաարդյունաբերական պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀԽՍՀ առևտրաարդյունաբերական պալատ (ԱԱՊ), արտասահմանյան երկրների հետ առևտրական, տնտեսական և գիտատեխնիկական կապերի զարգացմանը աջակցող կազմակերպություն։

Ստեղծվել է 1960 թվականին (մինչև 1972 թվականը՝ հայկական հանրապետական առևտրի պալատ)։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է (առաջինը՝ 1961 թվականին), գործադիրը՝ նախագահությունը։ ԽՍՀՍ արտաքին առևտրի մինիստրության, գիտության ու տեխնիկայի պետական կոմիտեի, մինիստրությունների ու գերատեսչությունների, արդյունաբերական ձեռնարկությունների հետ ընտրում և միջազգային տոնավաճառներ կամ ցուցահանդեսներ է ուղարկում մեքենաներ, սարքեր, ժողովրդական սպառման ապրանքներ։

ՀԽՍՀ տարածքում կազմակերպում է արտասահմանյան երկրների տարբեր ֆիրմաների միջազգային ցուցահանդեսներ։ Պալատը աջակցում է արտասահմանյան գյուտերի և արդ․ նմուշների պատենտավորմանը, ինչպես նաև հանրապետության ձեռնարկությունների ապրանքանիշերի գրանցմանը արտասահմանում, կատարում ապրանքների փորձաքննություններ։

Պալատին կից գործում են արդյունաբերության սեփականության պահպանման և որակի սեկցիաներ։ 1986-ին ՀՍՍՀ ԱԱՊ-ի անդամ էին 118 արդյունաբերական ձեռնարկություն, 27 ԳՀ հիմնարկ, 41 առևտրական, 6 շինարարական կազմակերպություն և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 538