Կ․ Ն․ Ջագանաթհա Վարմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կ․ Ն․ Ջագանաթհա Վարմա
մալայալամ՝ ജഗന്നാഥ വർമ്മ
Ծնվել էմայիսի 1, 1939(1939-05-01)
ԾննդավայրCherthala, Տրավանկոր, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 20, 2016(2016-12-20) (77 տարեկան)
Մահվան վայրNeyyattinkara, Thiruvananthapuram district, Կերալա, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասան, պարող և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ

Կ․ Ն․ Ջագանաթհա Վարմա (մալայալամ՝ ജഗന്നാഥ വർമ്മ, մայիսի 1, 1939(1939-05-01), Cherthala, Տրավանկոր, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 20, 2016(2016-12-20), Neyyattinkara, Thiruvananthapuram district, Կերալա, Հնդկաստան), մալայալամ լեզվով կաթհակալի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության հնդիկ դերասան։ 11 տարեկանից ուսումնասիրել է պարարվեստ։ Կինոյում առաջնելույթը կայացել է 1978 թվականին։ Հիմնականում կատարել է բացասական և բնավորության դերեր։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջագանաթհա Վարման ծնվել է 1939 թվականին Չերթհալա քաղաքում (այժմ՝ Կերալա նահանգի Ալլեպպի շրջանում)։ Նա Թեկեդատու Կովիլակամ Կերալա Վարմա Տամպուրանա և Կատտունալ Կովիլակամ Ամբալիկի ընտանիքի հինգ երեխաներից երրորդն էր։ Ուներ երեք եղբայր՝ Ռավինդրանաթհան, Մալլինաթհան և Սուրենդրանաթհան, և կրտսեր քույր Պրաբհավաթին։ Ջագանաթհան ավարտել է Տրիվանդրամի Մահաթմա Գանդիի քոլեջը՝ բուսաբանություն և կենդանաբանություն մասնագիտությամբ[1]։

11 տարեկանից կրտսեր եղբոր՝ Սուրենդրանաթհանի հետ միասին, Պալլիպուր Գոպալան Նաիր Ասանայի հետ ուսումնասիրում էր կաթհակալի պարային-դրամատիկական արվեստը։ 14 տարեկանից նա սկսեց հանդես գալ բեմում՝ խաղալով հիմնականում կանացի կերպարներ։ Նրա սիրելի դերը Կունտին էր՝ ռեժիսոր Կարնա Սապաթհամի բեմադրությունում։ Ջագանաթհան կարող էր դառնալ պրոֆեսիոնալ դերասան, բայց ստացավ ոստիկանության կրտսեր տեսուչի աշխատանք[2]։ Նա ոստիկանությունում ծառայության անցավ 1963 թվականին և ավելի քան երեսուն տարի անց պաշտոնաթող եղավ[3][4]։

Այդ ամենի հետ մեկտեղ նա չէր հրաժարվում դերասանության մասին մտքերից և ֆիլմում նկարահանվելու հնարավորություններ էր փնտրում։ Սկզբնական շրջանում նրան հետապնդում էր անհաջողությունը․ նախ պրոդյուսերը հեռացրեց դերից՝ համարելով, որ իրեն համապատասխան հարգանքի չի արժանացրել, ապա չեղարկվեցին նկարահանումները, կամ ֆիլմը չհասավ վարձույթի փուլին։ 1978 թվականին նա վերջապես հայտնվեց մեծ էկրանին՝ ռեժիսոր Ա․ Բհիմ Սինգհայի «Մաաթոլի» ֆիլմում հանդես գալով դատավորի էպիզոդիկ դերում[5]։ Այդ ժամանակվանից նա նկարահանվել է շատ ֆիլմերում։ Տարբեր աղբյուրներում դրանց թիվը տատանվում է 190-ից[6] 575-ի[2][7] միջև։ Նրա խաղացանկում հիմնականում ներառված էին ոստիկանության սպաների, փաստաբանների, բարձրաստիճան պաշտոնյաների և քահանաների դերեր[3][7]։ Առավել հիշվող դերերից էին «Ռանգամ» ֆիլմում (1985) կաթհակալիի հարգարժան գուրուն, «Նյու Դելի» ֆիլմում (1987) դաժան քաղաքական գործիչը, «Պարինայամ» ֆիլմում (1994) վաթսունամյա աշխատողը և «Պաթրամ» ֆիլմում (1999) թերթի քմահաճ տերը[5]։ Կինոյում նրա վերջին աշխատանքը 2013 թվականին թողարկված «Տիկնիկներ» ֆիլմն էր։ 2011 թվականին կինոյի բնագավառում նրա նվաճումները նշանավորվեցին «Kerala Film Critics Association Awards» հատուկ մրցանակով[8]։

Մեծ էկրանին զուգահեռ Ջագանաթհան իրեն դրսևորել է նաև հեռուստատեսությամբ։ 1996 թվականին որպես հեռուստատեսային դերասան առաջնելույթ է ունեցել «Doordarshan» հեռուստաալիքի «Kairali Vilasam Lodge» սերիալում։ Նա նաև խաղացել է «Aathira Sooryakalady», «Devimahathmyam», «Ponnum Poovum» հայտնի հեռուստասերիալներում, իսկ «Mangalyapattu»-ում խաղացել է Ռաջան Կարտայի դերը[9]։

Դերասանը նաև վերջնականապես չի թողել կաթհակալին և պարբերաբար մասնակցել է թատերական ներկայացումների ընդհուպ մինչև 1990 թվականը։ Կյանքի վերջին տարիներին սկսել է ուսումնասիրել չենդա (թմբուկ) նվագել երիտասարդ գուրու Կանդալլուր Ուննիկրիշնանայի ղեկավարությամբ։ 73-74 տարեկան հասակում նա առաջին անգամ հանդես է եկել տայամբակա-մենահամերգով[3][6][7][9]։

2000-ականների վերջին ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում Ջագանաթհան կորցրել է ձախ աչքի տեսողությունը[2]։

Դերասանը մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 20-ին սրտի կաթվածից Նեյյատտինկարա քաղաքի մասնավոր հիվանդանոցում[4][7][9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջագանաթհան ամուսնացած էր Սանթհայի հետ, որի հետ ամուսնությունից ուներ երկու երեխա՝ որդին՝ հեռուստատեսային դերասան Մանու Վարման, և դուստր Պրիյան, որը ամուսնացել է կինոռեժիսոր Վիդջի Թամպիի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Actor Jagannatha Varma passes away, 575 films to his credit (англ.) (недоступная ссылка). Southpost (20 December 2016). Дата обращения 4 февраля 2017. Архивировано 22 декабря 2016 года.
  2. 2,0 2,1 2,2 «Actor Jagannatha Varma passes away, 575 films to his credit». Southpost (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 Sreevalsan Thiyyadi (2016 թ․ դեկտեմբերի 20). «For Jagannatha Varma, Lead Role Came At The Age Of 73 While Debuting In A Percussion Ensemble». Outlook (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  4. 4,0 4,1 Arya UR (2016 թ․ դեկտեմբերի 20). «Malayalam actor KN Jagannatha Varma dies at 77». The Times of India (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  5. 5,0 5,1 «Actor Jagannatha Varma dead». The Times of India (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  6. 6,0 6,1 «Jagannatha Varma passes away». The New Indian Express (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Malayalam actor Jagannatha Varma passes away». Malayala Manorama (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  8. «Critics award: 'Gaddama' adjudged best film». The Indian Express (անգլերեն). 2011 թ․ փետրվարի 26. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Malayalam Actor K N Jagannatha Varma Dies At 77» (անգլերեն). NDTV. 2016 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.