Կֆար Վրադիմ
Բնակավայր | ||
---|---|---|
Կֆար Վրադիմ | ||
Երկիր | Իսրայել | |
Համայնք | Acre Subdistrict? | |
Հիմնադրված է | 1984 թ. | |
Մակերես | 5,235 կմ² | |
ԲԾՄ | 574 մետր | |
Բնակչություն | 5531 մարդ (2021)[1] | |
Ժամային գոտի | UTC+2 | |
| ||
Կֆար Վրադիմ (եբրայերեն՝ כְּפַר וְרָדִים, հայերեն՝ Վարդերի գյուղ), քաղաք Իսրայելի հյուսիսում։ 2008 թվականի մարդահամարով բնակչությունը կազմում է 5800 մարդ։ Գտնվում է Մաալոթ-Թարշիլայից հարավ ու Լիբանանի հետ պետական սահմանից 14 կմ. հեռավորության վրա։ Քֆար Վրադիմը մոտ է Նահարիային (հեռավորությունը՝ 20 կմ.) ու Կարմիելին (հեռավորությունը՝ 16 կմ.): 2015 թվականի մարդահամարով բնակչությունը կազմում է 5446 մարդ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղական միջավայրում արդյունաբերական քաղաք հիմնադրելու նպատակով Շթեֆ Վերթհայմերը 1984 թվականին հիմնադրեց Կֆար Վրադիմը։ Առաջին ընտանիքները մեծ մասամբ Վերթհայմերին պատկանող ԻՍՔԱՐ Մեթալվորքինգ (անգլ.՝ ISCAR Metalworking) ընկերության աշխատողներն էին։ Ընկերությունն արտադրում է մետաղական շեղբեր ու բարձր թողունակության կտրող գործիքներ։ Կֆար Վրադիմը գտնվում է Մաալոթ-Թարշիայի ու Յանու-Ջաթի մոտ ու թիվ 854 ճանապարհով միանում է մայրուղուն։ Թիվ 8721 ճանապարհն անցնում է քաղաքի միջով, որը վերջինիս կապում է Յանու-Ջաթի հետ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կֆար Վրադիմը գտնվում է ծովի մակարդակից 550-620 մետր բարձրության վրա, որով էլ պայմանավորվում է հարաբերական չոր միջերկրածովյան կլիման։ Ամռանն ամենաբարձր ջերմաստիճանը 38 °C (100 °F) է, մինչդեռ հունվարին ու փետրվարին ջերմաստիճանը հասնում է −2 °C (28 °F)ի։ Ձմռանը միջին ջերմաստիճանը տատանվում է 10-ից 15 °C (50 to 59 °F)ի միջև, իսկ ամռանը՝ 28–32 °C (82–90 °F)ի։ Հիմնականում անձրևների ու թույլ ձյան տեսքով տեղումները լինում են հոկտեմբերից մարտ ընկած ժամանակհատվածում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կֆար Վրադիմում գործում է մեկ տարրական դպրոց (Քեշեթ դպրոց) և մեկ ավագ դպրոց (Ամիղիմ ավագ դպրոց)՝ սկսած 2013 թվականից։ Հայտնի բնակիչներն են հրեա նովելագիր Շանի Բոյանջիուն ու երաժիշտ Մաթի Կասպին։ Կֆար Վրադիմն ու Կաստրիլո Մոտա դե Խուդիոսը (Իսպանիա) քույր քաղաքներ են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.cbs.gov.il/he/publications/doclib/2019/ishuvim/bycode2021.xlsx — ICBS.
- ↑ Քաղաքի վեբսայթը՝ եբրայերեն http://www.kfarvradim.com/ Արխիվացված 2020-04-22 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կֆար Վրադիմ» հոդվածին։ |
|