Կրուպսկայայի փողոց (Կրասնի Սուլին)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրուպսկայայի փողոց (այլ կիրառումներ)
Կրուպսկայայի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Երկարություն | 800 մետր |
Անվանվել է | Նադեժդա Կրուպսկայա |
Փոստային ինդեքս | 346359 |
Կրուպսկայայի փողոց (ռուս.՝ Улица Крупской), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է ռուս խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Վլադիմիր Լենինի կնոջ` Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայայի (1869-1939) պատվին։ Սկիզբ է առնում Կրոնշտադտի փողոցից և ավարտվում Օմսկի նրբանցքի հետ հատումով։ Երկարությունը 800 մետր է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրասնի Սուլին քաղաքի Կրուպսկայայի փողոցը սկսվում է Կրոնշտադտի փողոցից, հատում է Ռոզա Լյուքսեմբուրգի և Կարլ Լիբկնեխտի, կրկին Կրոնշտադտի փողոցները և ավարտվում Օմսկի նրբանցքի հետ հատումով։ Փողոցի երկարությունը 800 մետր է։ Փողոցում կա համարակալված 36 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 28 շենք, իսկ աջ կողմում (զույգ համարներ)՝ 8 շենք։
Կրուպսկայայի փողոցի փոստային դասիչն է՝ 346359։
Փողոցն անվանվել է ռուս խորհրդային պետական և կուսակցական գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, Վլադիմիր Իլյիչ Լենինի կնոջ` Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայայի (1869-1939) պատվին։ 1918 թվականին նա ընտրվել է Հասարակական գիտությունների սոցիալիստական ակադեմիայի անդամ։ 1920 թվականի նոյեմբերից եղել է լուսժողկոմատին կից գլխքաղլուսի նախագահ, 1929 թվականից՝ ՌԽՖՍՀ լուսժողկոմի տեղակալ։ Լենինի և կուսակցության, ժողովրդական կրթության հարցերի ու կոմունիստական դաստիարակության մասին աշխատությունների հեղինակ է։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 5, էջ 701». Վերցված է 2019 Ապրիլ 4-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Улица Крупской в Красном Сулине
- Подробная карта улица Крупской, город Красный Сулин со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты