Ռոզա Լյուքսեմբուրգի փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոզա Լյուքսեմբուրգի փողոց (այլ կիրառումներ)
Ռոզա Լյուքսեմբուրգի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն700 մետր
Անվանվել էՌոզա Լյուքսեմբուրգ
Փոստային ինդեքս346359

Ռոզա Լյուքսեմբուրգի փողոց (ռուս.՝ Улица Розы Люксембург), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է մարքսիզմի լեհ տեսաբան, փիլիսոփա, տնտեսագետ, հրապարակախոս Ռոզա Լյուքսեմբուրգի (1871-1919) պատվին։ Սկիզբ է առնում Շահումյան փողոցից և ավարտվում Կունդրյուչյա գետի ափից փոքր-ինչ հեռու։ Երկարությունը 700 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Ռոզա Լյուքսեմբուրգի փողոցը սկսվում է Շահումյան փողոցից, հատում է Լոմոնոսովի նրբանցքը, Կրոնշտադտի փողոցը, ընդհատվում է, այնուհետև շարունակվում է Կրուպսկայայի փողոցի հետ խաչմերուկից, հատում Օգորոդնայա փողոցը և, թեքվելով դեպի Կունդրյուչյա գետը, ավարտվում նրա ափից փոքր-ինչ հեռու։ Փողոցի երկարությունը 700 մետր է։ Փողոցում կա համարակալված 36 շինություն։

Ռոզա Լյուքսեմբուրգի փողոցի փոստային դասիչն է՝ 346359։

Փողոցն անվանվել է մարքսիզմի լեհ տեսաբան, փիլիսոփա, տնտեսագետ, հրապարակախոս, հակապատերազմական և հեղափոխական շարժումների ակտիվ, ղեկավար մասնակից, լեհական, գերմանական և համաեվրոպական հեղափոխական` ձախ սոցիալ-դեմոկրատիայի առավել ազդեցիկ գործիչներից մեկի` Ռոզա Լյուքսեմբուրգի (1871-1919) պատվին։ Նա հակապատերազմական «Սպարտակ» միության և Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկն է։ Սպարտակցիների նախաձեռնությամբ 1919 թվականի հունվարին Բեռլինի բանվորների կազմակերպած ապստամբոթյան դաժանաբար ճնշվելուց հետո կալանավորվել ու սպանվել է կուսակցական ընկերոջ՝ Կարլ Լիբկնեխտի հետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Люксембург Роза / Айзин Б. А. // Ломбард — Мезитол. — М. : Советская энциклопедия, 1974. — С. 110—112. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 15).

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]