Կարլ Լիբկնեխտի փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարլ Լիբկնեխտի փողոց (այլ կիրառումներ)
Կարլ Լիբկնեխտի փողոց
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն900 մետր
Անվանվել էԿարլ Լիբկնեխտ
Փոստային ինդեքս346359
Կոորդինատներ: 47°52′26.000000100396″ հս․ լ. 40°6′3.0000000988001″ ավ. ե. / 47.87388888891677396° հս․. լ. 40.100833333360775157° ավ. ե. / 47.87388888891677396; 40.100833333360775157

Կարլ Լիբկնեխտի փողոց (ռուս.՝ Улица Карла Либкнехта), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է գերմանացի սոցիալիստ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկի` Կարլ Լիբկնեխտի (1871-1919) պատվին։ Սկիզբ է առնում Օգորոդնայա փողոցից և, ձգվելով արևմտյան ուղղությամբ, ավարտվում` միանալով դեպի Վերբենկա միկրոշրջան գնացող ճանապարհին։ Երկարությունը 900 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Կարլ Լիբկնեխտի փողոցը սկսվում է Օգորոդնայա փողոցից, հատում է Կրուպսկայայի փողոցը, այնուհետև շարունակվում է Կրուպսկայայի փողոցով 90 մետր դեպի հյուսիս ընկած հատվածից, հատում Կրոնշտադտի փողոցը, Կասպիյսկի և Յունի նրբանցքները, ավարտվում` միանալով դեպի Վերբենկա միկրոշրջան գնացող ճանապարհին։ Փողոցի երկարությունը 900 մետր է։ Փողոցում կա համարակալված 78 շինություն։

Կարլ Լիբկնեխտի փողոցի փոստային դասիչն է՝ 346359։

Փողոցն անվանվել է գերմանացի սոցիալիստ, երկրորդ ինտերնացիոնալի անդամ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկի` Կարլ Լիբկնեխտի (1871-1919) պատվին։ Նա մեծ դեր է խաղացել Գերմանիայում 1918 թվականի նոյեմբերյան հեղափոխության իրականացման գործում։ 1919 թվականի հունվարին Լիբկնեխտը Բեռլինի բանվորների կազմակերպած ապստամբության դաժանաբար ճնշվելուց հետո կալանավորվել ու սպանվել է կուսակցական ընկերոջ՝ Ռոզա Լյուքսեմբուրգի հետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]