Կրկին քսան (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կրկին քսան
Twenty Again
TwentyAgainPoster.jpg
Պաշտոնական պոստեր
Ժանրռոմանտիկ ֆիլմ
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
ՌեժիսորԿիմ Հյունգ Շիկ
ՊրոդյուսերԼի Ջին Սոկ
Բե Յոնգ Բյունգ
Լի Մին Ջին
Լի Յե Րիմ
Չոի Ջին Հի
Պակ Ջի Յանգ
ՍցենարիստՍո Հյուն Կյունգ
ՕպերատորԿիմ Կյունգ Չուլ
Ան Ջե Հյուն
ԵրաժշտությունԿիմ Հյուն Ջոնգ
ԽմբագիրԿիմ Յու Մի
Կիմ Սու Հյոն
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էօգոստոսի 28, 2015-ից հոկտեմբերի 17, 2015
ՀեռուստաալիքTvN (Հարավային Կորեա)
ԸնկերությունJS Pictures
A Story
Պատկերի ձևաչափ1080i
Ձայնի ձևաչափDolby Digital 2.0
Նախորդ«Իմ ուրվականը»
Հաջորդ«Պատասխանը 1988-ին»
Պաշտոնական կայքէջ
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կրկին քսան (հանգըլ: 두번째 스무살; կոր. նոր ռոմ.: Dubeonjjae Seumusal; lit. "Twenty Years Old for the Second Time"), հարավկորեական հեռուստասերիալ՝ նկարահանված 2015 թվականին։ Գլխավոր դերերում նկարահանվել են Չհվե Ջիուն, Լի Սանգ Յունը, Չոի Ոն Յանգը, Կիմ Մին Ջեն և Սոն Նա-Յունը[1][2][3][4][5][6][7]։ Այն ցուցադրվել է tvN հեռուստաալիքով 2015 թվականի օգոստոսի 28-ից մինչև հոկտեմբերի 7-ը, ուրբաթ և շաբաթ օրերին ժամը 20:30։ Հեռուստասերիալը բաղկացած է 16 դրվագից[8][9][10]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նո Ռան 19 տարեկանում սիրահարվում է, հղիանում և շտապ ամուսնանում և ունենում է որդի։ Ամուսնու հետ միասին նրանք տեղափոխվում են արտասահման։ Թողնելով երազանքները և ցանկությունները անցյալում, նախկին պարուհին դառնում է օրինակելի կին և մայր՝ նվիրելով իրեն տանը։ Կինը իր ամբողջ ազատ ժամանակը ծախսում էր իր ուսման վրա, երազելով դառնալ ավելի խելացի և կրթված։ Միայն թե Նո Րան համոզված էր, որ տան օջախը կյանքի իմաստն է։

Հիմա նա այլևս այն փոքրիկ աղջիկը չէ, նա արդեն 38 տարեկան է։ Ամուսինը ցանկանում է բաժանվել նրանից։ Ամուսինը վաղուց սիրուհի ունի, իսկ ընտանիքից չի հեռանում հանուն որդու։ Ինքը՝ Նո Ռան ամուսնության տարիներին նա ոչինչ չի կիսել իր և ամուսնու միջև։ Ինչ նա ունի, պատկանում է ամուսնուն։ Փորձելով պահպանել ամուսնությունը, կինը որոշում է խելագար մի քայլ կատարել. գնալ քոլեջ սովորելու, որպեսզի դառնա խելացի և հետաքրքիր անձ, ում հետ կարելի է քննարկել ամեն ինչ։ Նա նույնիսկ ընդունվում է այն քոլեջը, որտեղ նրա որդին է սովորում։ Ցավոք սրտի, ընտաինքը չի գնահատում այդ քայլը։

Չնայած ամեն ինչի՝ Նո Ռան չի պատրաստվում հանձնվել։ Շատ վաղ նա դարձավ կին և մայր, չհասցնելով հաճույք ստանալ երիտասարդությունից։ Նա հաճախելու է դասերին, շփվելու է ուսանողների հետ, ստանալու է նոր անմոռանալի փորձ, քանի որ մենք ապրում ենք միայն մեկ անգամ։ Դա հեշտ չի լինելու. սերունդների տարբերությունը ակնհայտ է, նոր տեխնոլոգիաներ, անծանոթ խոսելաոճ։ Բայց հոգում քառասունամյա Նո Ռան դեռ երիտասարդ է և նա պատրաստվում է սկսել կյանքը մաքուր էջից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չհվե Ջիու - Հա Նո Ռա
    • Հա Սընգ Ռի - պատանի Նո Ռա
  • Լի Սանգ Յուն - Չա Հյուն Սոկ
    • Կիմ Հի Չան - պատանի Հյուն Սոկ
  • Չհվե Օն Յանգ - Կիմ Ու Չուլ
    • Կանգ Թե Օ - պատանի Ու Չուլ
  • Կիմ Մին Ջե - Կիմ Մին Սու
  • Սոն Նա-Յուն - Օ Հե Մի
  • Ջունգ Սու Յանգ - Ռա Յուն Յանգ
    • Իմ Ջի Հյուն - պատանի Յուն Յանգ
  • Նօ Յանգ Հակ - Նո Սուն Նամ
  • Չոի Յուն Սո - Շին Սանգ Յե
  • Ջին Կի Ջու - Պակ Սունգ Հյուն
  • Կիմ Կանգ Հյուն - Սո Դոնգ Չուլ
  • Բան Հյո Ջունգ - Սո Ուն Հի, Նո Ռայի տատիկը (կամեո)

Վարկանի շ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդ # Ցուցադրման ամսաթիվ Դիտումների միջին քանակ
TNmS Ratings[11] AGB Nielsen[12]
1 28 օգոստոսի 2015 4.4% 3.57%
2 29 օգոստոսի 2015 3.6% 3.16%
3 4 սեպտեմբերի 2015 4.4% 4.66%
4 5 սեպտեմբերի 2015 5.2% 4.62%
5 11 սեպտեմբերի 2015 5.1% 4.38%
6 12 սեպտեմբերի 2015 5.6% 4.90%
7 18 սեպտեմբերի 2015 4.9% 4.96%
8 19 սեպտեմբերի 2015 6.0% 6.27%
9 25 սեպտեմբերի 2015 5.8% 5.91%
10 26 սեպտեմբերի 2015 5.2% 5.53%
11 2 հոկտեմբերի 2015 5.4% 5.09%
12 3 հոկտեմբերի 2015 5.9% 6.97%
13 9 հոկտեմբերի 2015 6.9% 6.08%
14 10 հոկտեմբերի 2015 6.3% 7.06%
15 16 հոկտեմբերի 2015 6.1% 6.50%
16 17 հոկտեմբերի 2015 7.0% 7.23%

Մրցանակաբաշխություններ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ստացող Արդյունք
2016
tvN10 Awards
Լավագույն դերասանուհի Չհվե Ջիու Առաջադրված
Երկու աստղ մրցանակ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ghim Sora (9 July 2015)։ «Choi Ji Woo Is Cast As The Female Lead For New tvN Drama»։ BNTNews։ Վերցված է 20 օգոստոսի 2015 
  2. Lee Nancy (9 July 2015)։ «Choi Ji Woo Confirmed for New tvN Drama»։ enewsWorld։ Վերցված է 20 օգոստոսի 2015 
  3. Jin Min-ji (10 July 2015)։ «Choi Ji-woo to play a college student Actress»։ Korea JoongAng Daily։ Վերցված է 20 օգոստոսի 2015 
  4. Lee Nancy (20 July 2015)։ «Apink's Son Na Eun to Join Choi Ji Woo in Upcoming tvN Drama»։ enewsWorld։ Վերցված է 20 օգոստոսի 2015 
  5. Ghim Sora (5 օգոստոսի 2015)։ «Second Time Twenty Years Old Releases Its Official Poster»։ BNTNews։ Վերցված է 20 օգոստոսի 2015 
  6. Lee Hoo-nam (11 օգոստոսի 2015)։ «As audiences age, so do small-screen stars»։ Korea JoongAng Daily։ Վերցված է 20 օգոստոսի 2015 
  7. Kwon Ji-youn (12 օգոստոսի 2015)։ «Veteran actresses experiment with characters»։ The Korea Times։ Վերցված է 20 օգոստոսի 2015 
  8. Lee Hye-won (17 օգոստոսի 2015)։ «tvN releases teaser poster for Choi Ji-woo drama»։ K-pop Herald։ Վերցված է 20 օգոստոսի 2015 
  9. «Twenty Again adds up for Choi Ji-woo»։ The Korea Times։ 30 օգոստոսի 2015։ Վերցված է 1 սեպտեմբերի 2015 
  10. «Twenty Again tops 6 percent in ratings»։ The Korea Times։ 20 սեպտեմբերի 2015։ Վերցված է 20 սեպտեմբերի 2015 
  11. «TNmS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu»։ TNmS Ratings (Korean)։ Արխիվացված է օրիգինալից 28 November 2013-ին։ Վերցված է 28 օգոստոսի 2015 
  12. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu»։ AGB Nielsen Media Research (Korean)։ Արխիվացված է օրիգինալից 26 December 2013-ին։ Վերցված է 28 օգոստոսի 2015 

Արտաքին հղումբեր[խմբագրել | խմբագրել կոդը]