Կրիվոյ Ռոգի քաղաքային տիկնիկային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրիվոյ Ռոգի քաղաքային տիկնիկային թատրոն
Տեսակտիկնիկագործություն
Երկիր Ուկրաինա
Գտնվելու վայրըԿրիվոյ Ռոգ
Հիմնադրման ամսաթիվապրիլի 27, 1977
Կայքteatrkukol.com.ua

Կրիվոյ Ռոգի քաղաքային տիկնիկային թատրոն (ուկրաիներեն՝ Криворізький міський театр ляльок), քաղաքային տիկնիկային թատրոն Կրիվոյ Ռոգ քաղաքում, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա։ Թատրոնը գտնվում է Սաքսահանյան շրջանի Ջերժինկա քաղաքի «Սաքսահան» մշակույթի պալատի շենքում։ Նախատեսվում է թատրոնի տեղափոխումը «Հայրենիք» մշակույթի տան նախկին շենք[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիվոյ Ռոգի քաղաքային տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1977 թվականի ապրիլի 27-ին։ Բացվել է Վ. Օռլովի «Կախարդական կառք» ներկայացմամբ։ Թատրոնի առաջին տնօրենն է եղել Ա. Արտյուշկինը, առաջին գլխավոր ռեժիսորը` Պ. Լինյովը։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի խաղացանկում են Գ. Ստեֆանովի «Անտառային ձայներ», Շառլ Պերոյի «Կոշկավոր կատուն» և շատ այլ հեքիաթներ։

  • 1990 — «Հաշվում եմ մինչև հինգը»,
  • 1991 — «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»,
  • 1992 — «Անճոռնի ճուտիկը»,
  • 1994 — «Մոխրոտիկը» (Եվգենի Շվարց), «Կաշտանչիկի արկածները» (Վ. Օռլով),
  • 1996 — «Եվ նորից Տելեսիկի մասին»,
  • 1998 — «Գայլուկը հեքիաթային պայուսակից» (Վ. Լիտվին), «Ուրախ արջուկները» (Մ. Պոլիվանով),
  • 2000 — «Եդեմական ծաղիկը» (Ի. Կարնաուխով),
  • 2003 — «Աքաղաքն ու արևածաղիկը» (Կ. Մեշկով),
  • 2005 — «Կարևոր քննություն» (Ի. Ենդրեկսոն), «Կարմիր, դեղին, կանաչ» (Պ. Վիսոցկի), «Ինչպես էր աղվեսը ծիտիկ դարձել» (Ա. Կուզմին),
  • 2006 — «Եթե ընկերդ կողքիդ է» (Ի. Ռոժկովա), «Եղբայր Ճագարիկի գործերը» (Գ. Բոգոմոլով),
  • 2008 — «Տուկ-տուկ, ո՞վ կա այդտեղ» (Մ. Բարտենև), «Ես ճուտիկ եմ, դու ճուտիկ ես» (Յու. Չեպովեցկի), «Դորոֆեյ սագը» (Ն. Հերնետ),
  • 2010 — «Պարոն Կոցկի» (Վ. Նեստայկո), «Ծովով անցնում էր նավը»,
  • 2011 — «Մատնաչափիկը» (Վ. Բուգաև),
  • 2012 — «Հավատա երազանքիդ» (Ս. Միխայլովա),
  • 2015 — «Խրճիթ»[2].

Թատրոնի ներկայացումները բեմադրվում են ռուսերեն և ուկրաիներեն լեզուներով։

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնում աշխատած հայտնի դերասաններ.

  • Թատեուշ Միչիսլովիչ Վարժալո - ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ,
  • Վիտալի Անդրեևիչ Սեմկա - Ուկրաինայի վաստակավոր գործիչ,
  • Վիկտոր Ֆյոդորովիչ Ուդովենկո - Կրիվոյ Ռոգի հիմնի հեղինակ,
  • Նատալյա Նիկոլաևնա Բուչմա - գլխավոր ռեժիսոր, հայտնի ռեժիսոր-մանկավարժ,
  • Վիկտոր Միրոնովիչ Նիկիտին - ուկրաինացի հայտնի տիկնիկագործ-նկարիչ, գլխավոր նկարիչ,
  • Ալեքսանդր Իգնատևիչ Բելսկի, Ուկրաինայի վաստակավոր գործիչ, Կրիվոյ Ռոգի պատվավոր քաղաքացի, պլաստիկայի ռեժիսոր,
  • Անատոլի Իվանովիչ Պավլիկ - Ուկրաինայի վաստակավոր նկարիչ, գլխավոր նկարիչ։

Թատրոնի կազմում տարբեր տարիներին խաղացել են Վ. Անտոնյուկը, Ա. Գուրովան, Ա. Դերվյանկոն, Մ. Դորոֆեևան, Յու. Ժուրավելը, Լ. Զալեվսկայան, Ա. Իզյումովան, Ա. Կոժուխովսկայան, Մ. Կրավչենկոն, Լ. Կուբիցկայան, Մ. Մոլոդչենկոն, Ի. Ռեշետիլովսկայան, Ս. Ռուդենկոն, Ե. Ռիժին, Մ. Սավչուկը, Ա. Սիլչենկոն, Ի. Սկվորցովան, Ս. Չունաևը, Ս. Ֆյոդորովան, Է. Բերդիչևսկին։ Թատրոնում ներկայացումներ բեմադրելու համար հրավիրվել է Ուկրաինայի վաստակավոր արտիստ և Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վ. Ֆ. Բուգաևը, Ուկրաինայի վաստակավոր գործիչ Վ. Վ. Գոլցովը։

Թատրոնում տարբեր ժամանակ աշխատել են. Ա. Կովտունը, Ն. Չիրկան,

  • գլխավոր ռեժիսորներ - Վ. Կոնոնով, Վ. Պարխոմենկո,
  • գլխավոր նկարիչներ - Մ. Լյութենկո, Տ. Օհրիմենկո, Տ. Չերնովա, Տ. Չյորնայա,
  • երաժշտական մասի ղեկավարներ - Ա. Զաֆտոնովա, Վ. Պրոկոլ, Ի. Ռիբին,
  • գրական-դրամատիկական մասի վարիչ - Ա. Բելսկայա։

Այժմ թատրոնում խաղացող դերասաններից են Վ. Բելեցկայան, Խ. Վելիչկոն, Ա. Վիլչենկոն, Գ. Վոևոդինան, Ի. Ենդրեկսոնը, Ի. Զայարնուկը, Դ. Կուշին, Ս. Լիսաչենկոն, Ն. Մոլոդչեկոն, Ի. Ռոժկովան։ 2009 թվականից թատրոնի տնօրենն է Սվետլանա Նիկոլաևնա Միխայլովան, գլխավոր ռեժիսորը` Ի. Ռոժկովան (2012 թվականից), գլխավոր նկարիչը Ա. Վերնեևան է (2012 թվականից), բալետմաստեր-բեմադրողն է Լ. Արտեմենկոն (2011 թվականից)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը դարձել է մի շարք թատերական փառատոնների դափնեկիր և մրցանակակիր։

  • 1981 - ՈւԽՍՀ մշակույթի նախարարության և Ուկրաինայի թատերական համայնքի դիպլոմ «Կոշկավոր կատուն» ներկայացման համար։
  • 1983 - Հանրապետական մանկական թատրոնների վերահսկող մարմնի դիպլոմ` Պ. Վիսոցկու «Գլխավոր ցանկություն» ներկայացման համար։

Աղբյուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Українська радянська енциклопедія: У 12 т. 2-е вид. / К.: Головна редакція Української радянської енциклопедії. Т.5: Кантата-Кулики. — 1980. — 566 с. — С. 503.(ուկր.)
  • Кривой Рог:Путеводитель-справочник
  • Энциклопедия современной Украины (ուկր.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]